
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Ժամանակացույց`դեկտեմբերի 1-ից 25-ը:
Նպատակ՝
- Մոռացված ավանդույթների վերհանում
- Ազգային մշակույթի յուրացում
- Ծիսական տարրերի ուսուցում
- Տոնական խոհանոց, ընտանեկան հետաքրքիր բաղադրատոմսեր
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Համագործակցություն Հասմիկ Մաթևոսյանի հետ
Խնդիրներ՝
- Ծիսականացում
- Ծեսի ուսումնասիրում և յուրացում
- Ծիսական երգերի և պարերգերի յուրացում
- Ուսումնական գործընթացի կազմակերպում, ծիսականացում՝ օգտագործելով արտաքին միջավայրը
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
- Երգ
- Պար
Արդյունք՝
Ծեսի վերաբերյալ ամբողջական պատկերացում, պարերգեր , ծիսական խաղերի կատարում, Կաղանդի ծառի պատրաստում
Միջավայրը՝
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Անհրաժեշտ գործիքները՝
Ծառ(ծառի ճյուղ), ընդեղեն(չիր, չամիչ, նախշած ընկույզներ), ժապավեններ, Տարե հաց, Ասիլ-Բասիլներ
Կիրառվող մեթոդներ
- Ծեսի մասին պատմող ֆիլմի դիտում, ծանոթացում
- Ծիսական երգերի, պարերի ուսուցում
- Ծիսական ուտեստների պատրաստում
Ուսումնական գրականություն և ռեսուրսներ՝
- Լ.Սիմոնյան «Տոմարային ծիսաշար»
- «Տոնացույց» Ավետիս ֆիլմ