
Օրը՝ 01.12.2022
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Մասնակիցները՝ Հուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան
Նպատակը՝
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով:
Խնդիրները`
- Սովորողների ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում
- Ինքնուրույնության դրսևորման ձևավորում
- Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
- Խմբով աշխատելու հմտություն
Ընթացքը
5 տարեկանները նախապես կնախապատրաստեն աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով և կսկսեն իրենց աշխատանքը: Աշխատելու են վրձիններով, որոնց որպես Ձմեռ պապ են կերպարանավորելու։ Ստացված աշխատանքները կդառնան ամանորյա խաղալիքներ։