Рубрика: Հունվարյան ճամբար 2023, Ամսիկ 2022–2023

«Հունվարիկ» Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես

Օրը՝  12.01.2023թ.

Ժամը՝  11:00-12:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկան ճամբարականներ, ծնողներ

Պատասխանատու՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան

Նպատակը՝ ազգային մշակույթի, ազգային խաղի ուսուցում, յուրացում 

Խնդիրներ՝ սաներին մասնակից դարձնել ազգային, խմբակային խաղերին։

Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
Читать далее ««Հունվարիկ» Ազգային խաղերի, ընկուզախաղերի ստուգատես»
Рубрика: Աշխատանքային նախագիծ 2022–2023

Հունվարի 03-05. հեռավար աշխատանք

Հեռավար աշխատանքի բովանդակությունը

  • Ուսումնական 2-րդ շրջանի նախագծերի, աշխատակարգերի լրամշակում
  • Հունվարյան ստուգատեսների նախագծերի, օրացույցների լրամշակում

Էլեկտրոնային հասցեի ստուգում, կապ ծնողների-սովորողների հետ

Հունվարյան ճամբարի պատրաստություն

Ենթակայքի պատասխանատու՝ դեկտեմբերի 30

Հունվարի 5՝

Ուսուցչի լույսը․․․

Рубрика: Մարմնամարզական ստուգատես 2023

Մարմնամարզական ստուագտես 2023

Ժամանակահատվածը՝ 09․01-27․01․2023
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի դահլիճ, արմնամարզության սրահ (մայր դպրոց), ընտանեկան միջավայրը

Համագործակցություն՝ Միքայել Ղզարյանի հետ, լողի մարզիչների, ծնողական համայնքի հետ

Նպատակներ՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Ստուգատեսային ուղղություններ .

  • այցելություն մարմնամարզության սրահ (մայր դպրոց)
  • ամենօրյա առավոտյան նախավարժանք
  • էստաֆետային խաղեր
  • գլուխկոնծիներ 
  • հեծանվավարություն
  • ինքնագլորների շքերթ
  • լող
Рубрика: Հաշվետվություն 2022–2023 ուս․տարի

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2022-2023 ուստարում աշխատել եմ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների հետ։

Առաջին ուսումնական շրջանը բավականին հագեցած և հետաքրքիր սկսեցինք։ Ունեցանք որոշակի դժվարություններ և շատ հաջողություններ։ Դժվարությունները սովորողների միջավայրին հարմարվելով էր պայմանավորված, որը կարողացանք առաջին ամսում հաղթահարել և ավելի հեշտ անցանք հաջորդ երեք ամիսները։ Դեկտեմբերին կարող են արձագանել, որ կարողացել ենք ստեղծել դասարանական թիմ, որտեղ տիրում է սերն ու համերաշխությունը։

Հաջողված նախագծերից կառանձնացնեմ  ամենշաբաթյա ամսիկները։

Նախագծերն ու ամփոփումները՝ այստեղ։

Ոււնեցել ենք 6 ճամփորդություն։

Ունեցել են Հարթակում ծնողն է նախագծով հյուրեր,որի ընթացքում ծնողները փոխանցել են որևէ հմտություն։

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրած ճամփորդություններ՝

Ուսումնական ճամփորդություն Աապարանի ջրամբար

Իրականացված նախագծեր և արդյունքներ

Читать далее «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում»
Рубрика: Ամսիկ 2022–2023

Ամանորյա բարեմաղթանքների ընտանեկան ֆլեշմոբ

Օրը՝  29.12.2022թ.
Վայրը՝ Ընտանիք, բակ, այգի…
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Պատասխանատու՝  Լիանա Ռոզիկյան
Նպատակը՝ Բանավոր խոսքի, մտքի, երևակայության զարգացում

Ընթացքը՝  Սովորողը ընտանիքում ծնողների հետ նկարահանում է ամանորյա երգեր և բարեմաղթանքներ։ Սկզբում ներկայանում է , ներկայացնում է , թե որ դպրոցում է սովորում, և ներկայացնում իր ընտանեկան բարեմաղթանքը կամ ամանորյա երգը։ Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: 

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Рубрика: Ամսիկ 2022–2023

«Դեկտեմբերիկ» ծիսական խոհանոց

«Դեկտեմբերիկ» ստուգատեսի և «Պատրաստվում ենք Կաղանդին» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները պատրաստեցին ծիսական «Ասիլ-Վասիլներ» և Տարեհաց։

Հյուսիսային դպրոցի բոլոր 5 տարեկանները հաջողակ էին, քանի որ բոլորի տիկնիկների չամիչներն ուռչել էին։ Իսկ ծիսական տարեհացի հաջողակ լոբին բաժին հասավ մեր Սարգիսին։

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ կամ այլ հատիկեղեն : Եվ եթե հացը թխելու ժամանակ ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում, ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով:

Рубрика: Աշխատանքային նախագիծ 2022–2023

Աշխատանքային նախագիծ 25.12-29.12.2022

Դեկտեմբերի 26, երկուշաբթի

  • 09։00–09։20– ընդհանուր պարապմունք
  • 9։20–10։00– Կավագործություն
  • 10։00-10։40- նախաճաշ
  • 11։10– 12։00– 
  • 11։30–12։00—  
  • 13։35–17։00– Երկարացված օրվա կազմակերպում

Դեկտեմբերի 27, երեքշաբթի

  • 09:00-09:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-10։00 —Մաթեմատիկական գործունեություն
  • 10:00-10:20 — Նախաճաշի կազմակերում
  • 10։20–11։00– Մեդիահմտություն ՝ Paint նկարչական ծրագիր
  • 11։00–12։00– Մանդարինի մուրաբայի պատրաստում
  • 12։00–12։20–– Երաժշտական գործունեություն
  • 12։20–13։00–  Խմբային խաղ՝ զարգացնում ենք խմբով աշխատելու հմտությունները
  • 13։00–13։20 -ճաշ
  • 13։20–17։00– երկարացված օրվա կազմակերպում

Դեկտեմբերի 28, չորեքշաբթի

  • 09:00-09:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-10։00 — Մաթեմատիկական գործունեություն
  • 10։00–10։30 — Նախաճաշ
  • 10։30-11։00 —Հեծանվավարություն
  • 11:00–12։00—«Դեկտեմբերիկ»
  • 12։00–13։00- Պատրաստվում ենք Կաղանդին
  • 13։00–13։20– ճաշ
  • 13։30–17։00–Երկարացված օրվա կազմակերպում

Рубрика: Հաշվետվություն 2022–2023 ուս․տարի

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Աշխատանքային նախագծեր

Իրականացված նախագծեր և արդյունքներ՝

Читать далее «Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն»
Рубрика: Ամսիկ 2022–2023

«Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ

Օրը՝ 22․12․2022
Ժամը՝ 11։00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում, ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Նպատակ՝ Ծիսական ասիլ-վասիլների պատրաստում

Читать далее ««Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ»