
«Դեկտեմբերիկ» ստուգատեսի և «Պատրաստվում ենք Կաղանդին» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները պատրաստեցին ծիսական «Ասիլ-Վասիլներ» և Տարեհաց։
Հյուսիսային դպրոցի բոլոր 5 տարեկանները հաջողակ էին, քանի որ բոլորի տիկնիկների չամիչներն ուռչել էին։ Իսկ ծիսական տարեհացի հաջողակ լոբին բաժին հասավ մեր Սարգիսին։



Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ կամ այլ հատիկեղեն : Եվ եթե հացը թխելու ժամանակ ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում, ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: