Հանրակրթական ձմեռային ազգագրության փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացածոք։ Ստուգատեսն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ հունվար 10-30, 2022թ
Իրականացման վայրեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր», ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ
Ազգագրության փառատոնի ուղղություններ
5 տարեկանները փառատոնին կմասնակցեն հետևյալ ուղղություններով՝
- Ընկուզախաղեր
- Ազգային խաղեր
- Տիկնիկագործություն
- Ծիսական խոհանոց
- Ազգային զարդանախշեր, գորգագործություն
Նախագծի նպատակներ՝
- Ազգային մշակույթի յուրացում, տարածում։
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում:
- Սստեղծագործական երևակայության զարգացում։
- Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում:
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
- Մարզական կարողությունների զարգացում։
- Մեդիահմտությունների զարգացում:
- Տրամաբանական մտածողության զարգացում։
- Ավանդական խոհանոցի ուսումնասիրություն։
- Շրջակա միջավայրի ճանաչողություն։
- Ուսումնական նյութերի ստեղծում։
Նախագծի խնդիրները՝
- Զրույցների, պատումների, խաղերի, երգերի, պարերի միջոցով իմացություն հայ և այլ երկրների ազգագրության մասին։
- Ազգային, ծիսական մշակույթի յուրացում, տարածում։
- Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում։