
Ժամանակացույց՝ Հունվար
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռք բերում
- Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն
Գործունեության տեսակներ
- Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների, հորինում
- Paint-ով «դդմային կերպարներ»նկարել, պատմել նկարի մասին
- Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով:
- Տեղեկություններ դդմի մասին
- Փաստեր դդմի մասին
«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն
Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար : Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների`աղցան, թխվածքաբլիթ, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
- Դդմատիկնիկի պատրաստում
- Դդմանկար –դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
- Թղթե կոլաժների ստեղծում
-Ստացված կերպարներով փորձում ենք փոքրիկ ներկայացում խաղալ
Մարմնաշարժողական գործունեություն
Խաղ-«դդմագլոր»
Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:
Խաղ-մարզադահլիճում
Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը:
Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում (դդմատոն, դդմա…)
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգերի
- Ազգային պարերի ուսուցում
Ընտանեկան նախագծեր
- մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
Նախագծի արդյունքում կունենանք.
- Դդմային կերակրատեսակներ
- Դդմահեքիաթներ և դդմապատմություններ
- Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
- Գործունեության մասին պատմող ֆիլմեր
Հաշվերգ՝
Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ: