
Մասնակիցները`Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Ժամանակահատվածը`փետրվար ամիս
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Խնդիրներն են՝
- Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
- Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
- Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
- Հաղորդակցական հմտությունների զարգացում
- Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝ կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներին:
Ստեղծագործությունների ցանկ
- Թռչունի մտածմունքը
- Ամենից լավ տունը
- Շունն ու կատուն
- Անբան Հուռին
- Բարեկենդանը
- Ձախորդ Փանոսը
- Տերն ու ծառան
Ունկնդրում և վերհիշում ենք թումանյանական տեքստերով երգերը:
Ընտանեկան նախագծեր. Ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհին հասանելի են դառնում բոլորին: