
Օրը՝ 09.02.2023
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝ Հյուսիսի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Artասահման
Պատասխանատու՝ Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան
Նպատակը՝ Սովորողների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:
Խնդիրները՝
- Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
- Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
- Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
Նկարագրությունը՝
Սկզբում ընտրում են Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին կպատրաստեն այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործեն թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:
Ստեղծագործությունների ցանկը՝
- Հ. Թումանյան «Ծիտը»
- Հ. Թումանյան «Փիսոն»
- Հ. Թումանյան «Շունը»
- Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
- Հ. Թումանյան «Փիսիսկի գանգատը»