
Օրը՝ 23. 03. 2023
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան
Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները
Խնդիրները՝
- նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
- նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
- նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
- նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.
Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծել հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր, որոնք կարող են լինել և՛ մաթեմատիկական, և՛ բնագիտական-տեխնոլոգիական, և՛ լեզվական-ստեղծագործական: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` խցան, ամրակ, ստվարաթուղթ, գլան, լեգո և այլն։
Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը կհրապարակվեն դասարանական բլոգում:
Ինքնաշեն խաղերի տարբերակներ