

Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ։
Վայրը՝ Կրաթահամալիրի տեխնոպարկ
Պատասծանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Արման Ենգիբարյան
Իրականացման ընթացքը՝ Մարտ 6-9
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 -6 տարեկաններ
Խորհրդատու մասնագետ՝ Արման Ենգիբարյան
Նպատակը՝
Պատրաստել փայտյա նվեր շրջանակներ, որը Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում կներկայացնենք որպես արտադրությամբ ուսուցում։ Յուրաքանչյուր սովորող կունենա իր անհատական շրջանակը, որը կնվիրի մայրիկին։
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- ստեղծածի նկատմամբ պատասխանատվության զարգացում
- ստեղծածը գեղեցիկ ներկայացնելու, ցուցադրելու հմտության ձեռքբերում