
Օրը՝ 02. 03. 2023
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուսային դպրոց-պարտեզի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Խորհրդատու մասնագետներ՝ Անժելա Բլեյան, Տաթև Աթոյան
Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում։
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում.
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
- բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
- հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
- աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.
Ընթացքը՝
- Նախագիծն իրականացնելուց մի քանի օր առաջ կայցելենք Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա և տիկին Շողիկի օգնությամբ կընտրենք բույսերի կտրոններ, դասարան-լաբորատորիայի բնագիտական անկյունում կտրոնները կդնենք ջրի մեջ, և յուրաքանչյուր սովորող կհետևի իր ընտրած բույսի կտրոնի արմատակալման ընթացքին:
- Ստուգատեսի օրը նախապես կընտրենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
- Յուրաքանչյուր սովորող կձևավորի իր թաղարը:
- Ձևավորելուց հետո կվերտնկենք մեր բույսերը:
- Իսկ նախագծի ավարտին սովորողները ինքնաշեն թաղարներով բույսերը կնվիրեն մայրիկներին:
Արդյունքը՝
Արդյունքները ֆիլմի և պատումի տեսքով կներկայացվեն դասավանդողի բլոգում։