
Օրը՝ 30 .03. 2023
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա կամ ներքին բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:
Խնդիրները՝
- Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- Կենդանի խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
- Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
- Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում
Նկարագրություն՝ Դասվարը պատմում է սովորողների կողմից նախընտրելի հեքիաթը: Սովորողների հետ միասին զրուցում են, քննարկում: Այնուհետև դասարան-լաբորատորիան կամ բակը վերածում են հեքիաթաբեմի, որտեղ յուրաքանչյոր սովորող պատմում- նկարագրում է իրեն դուր եկած հատվածը՝ տալով երևակայություն և ստեղծականություն:
Սովորողը կարող է որոշել.
- հեքիաթին նոր ավարտ
- նոր վերնագիր
- նոր հերոսներ
- այլ զարգացումներ
Գրական ստեղծագործությունների ցանկը.
Պատրաստի ռոդարիական ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում: