Ապրումակցային մանկավարժություն
Հոդվածը ցույց է տալիս իրական մանկավարժ լինելու ճիշտ ճանապարհը։ Ինչպես հոդվածում է մեջբերված, լավ մանկավարժ լինելու համար միայն վկայական ունենալը շատ քիչ է։ Մանկավարժը պետք է լինի մեծ մարդասեր, պետք է սիրի երեխային դա իսկապես շատ կարևոր է։ Մանկավարժի ներկայությունը վախի, անվստահության մթնոլորտ չպետք է ստեղծի։ Հոդվածում սովորողները համեմատվում են ընտանիքի հետ, որտեղ դասավանդողը և սովորողը կիսում են դժվարությունները, անհաջողությունները, ձեռբերումներն ու հիասթափությունները։
Հոդվածը իմ մանկավարժական ձգտումներին շատ մոտ է, ինքս ջանում եմ սովորողների հետ հարաբերությունները կառուցել հոդվածում թվարկված գաղափարներով։ Սովորողի հետ համագործակցելու, աշխատելու, սպասված արդյունք ունենալու համար լավագույն հիմքը սովորող-ուսուցիչ ընկերական հիմքն է։
Ես միշտ իմ սովորողների հետ զրույցներում ասում է, որ ես իրենց ԸՆԿԵՐ ընկեր Լիանան եմ։