Անգլիայից Ջուդի Մաքքայիլի նամակը շատ լավ է նկարագրում ուսումնառության այս տեսակը. «Ինձ համար, իրոք, դժվար է բացատրել մարդկանց, թե ես ինչպես եմ սովորեցնում երեխաներին: Ինչպես ասում է հեղինակը այս գլխի նյութերի մեծ մասը կարող էր 7-րդ գլխում լինել՝ «Ուսումնառությունն աշխարհում»: Այնտեղ խոսում էի այն երեխաների (և ուրիշների) մասին, որոնք իրենց ուսումնառությունն իրականացնում են դպրոցից դուրս: Այստեղ խոսում եմ առանց ուսուցման ուսումնառության մասին՝ անելով սովորելու, կասկածելով, ինչ-որ բաներ պարզելով, և հաճախ, ուսման ընթացքում, դիմակայելով ուսուցմանը, երբ մեծահասակները դրական մղումներով փորձում են անվերապահ պնդումներ անել:
Շատ կարևոր է սովորողների հոգեբանությունն հասկանալ, հասկանալ և ընդունել իրենց նախասիրությունները և բացառել ստիպել սովորել այն ինչը նա չի սիրում ու չի ուզում։ Դեռ վաղուց ապացուցված է այն փաստը, որ մարդիկ արագ են ըմբռնում, յուրացնում այն ինչն իրենց հետաքրքում է, ինչն էլ օգնում է խորացնել և հանգեցնում է նորև հետաքրքիր զարգացումների։ Հոդվածը կարդալով համոզվում ենք, որ մարդիկ այն ինչն անում են չսիրելով դա լինում է անարդյունք և մոռացվող, իսկ այն ինչն իրենց ընտրությամբ է և ցանկությամբ՝ մնայուն և կարևոր է։ Ինչպես հոդվածում է ասվում մեզ երեխայի հետաքրքրություններին հարմարեցնելը բարդ աշխատանք է: Նրանք ամեն առավոտ դպրոց գալիս են հետաքրքրված, բայց ավա՜ղ, հազվադեպ հետաքրքրված որոշակի թեմաներով, որոնց մասին մենք ենք պատրաստ խոսելու, կամ նախընտրում ենք, որ նրանք հետաքրքրվեն, և երբ նրանց մի բան իմանալու գայթակղությունը չի համընկնում մեր նպատակին, մենք ճնշում ենք այն: Ժամանակի կորուստ է և արագորեն փոխակերպվում է մտավոր բռնության, երբ փորձում ենք երեխային ուղղորդել դեպի այն թեմաները, որոնք մենք կարծում ենք, որ ինքը պիտի սովորի: Սովորողների և ուսուցիչների միջև իրական և բաց շփում ստեղծելու համար, ուսուցիչը պետք է խանդավառել, ոգևորել և աջակցել իմանա սովորողին։