
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում հերթական գեղեցիկ համագործակցությունն ունեցանք Արման Ենգիբարյանի հետ։ Այս անգամ սովորողների հետ որոշեցինք մայրիկների համար պատրաստել փայտյա կրծքազարդեր։ Դիմեցինք ընկեր Արմանի օգնությանը, ընկեր Արմանի նախագծով ունեցանք փայտյա թռչնակներ, որոնք սովորողները ներկեցին, ձևավորեցին։ Արդյունքում ունեցանք հեքիաթային թռչնակ֊կրծքազարդեր։ Ավելին տեսանյութում և նկարաշարում։