Рубрика: Ամսիկ 2022–2023

«Մարտիկ» հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

«Մարտիկ» ստուգատեսային հինգշաբթին մարզական էր։Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանները ցուցադրեցին ամիսներ շարունակ ձեռք բերած իրենց հեծանիվ և ինքնագլոր վարելու հմտությունները։ Նրանք խոչնդոտները հաղթահարում են մեծ ոգևորությամբ։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Ամսիկ 2022–2023

«Մայրիկիս դիմանկարը» տեխնոլոգիական ստուգատես

«Մարտիկ» ստուգատեսային շաբաթը տեխնոլոգիական էր։ Այն նվիրել էինք մայրիկներին, 5-6 տարեկանները նկարագրելով իրենց մայրիկներին սիրով, քնքշանքով ու վառ գույներով պատկերում էին թղթի վրա։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Ամսիկ 2022–2023

«Մարտիկ». «Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

«Մարտիկ» ստուգատեսային ամիսը մեկնարկեցինք «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսով։ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիայի կենտրոնում ինքնաշեն թաղարներն էին։ Ընկեր Անժելայի օգնությամբ բույսերը տնկեցինք, ընկեր Տաթևի օգնությամբ ձևավորեցինք, իսկ վերջում չմոռացանք ամենակարևորի մասին՝ բույսերը ջրեցինք։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Ամսիկ 2022–2023

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 30 .03. 2023
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա կամ ներքին բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Կենդանի խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում
Читать далее ««Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես»
Рубрика: Ամսիկ 2022–2023

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09. 03. 2023
Վայր՝Հյուսիսային դպրոց-պարտեզջ, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես։

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Նկարագրությունը՝

Читать далее ««Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես»
Рубрика: Ամսիկ 2022–2023

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 16. 03. 2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի բակ
Պատասխանատուներ`Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.

Читать далее ««Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես»
Рубрика: Ամսիկ 2022–2023

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 02. 03. 2023
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուսային դպրոց-պարտեզի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Խորհրդատու մասնագետներ՝ Անժելա Բլեյան, Տաթև Աթոյան
Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.
Читать далее ««Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես»
Рубрика: Ամսիկ 2022–2023

Մարտիկ 2023

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով: 

«Մարտիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան
Տեխնոլոգ՝
Տաթև Աթոյան

Читать далее «Մարտիկ 2023»
Рубрика: Ամսիկ 2022–2023

«Փետրվարիկ»․ «Թումանյանական մեդիաայբբենարան»

«Փետրվարիկ» ստուգատեսային ամիսն ամփոփեցինք թումանյանական մեդիաայբենարանով։ Սովորողները Paint ուսումնական գործիքով նկարեցին թումանյանական հեքաթի հերիոսներին ու մուտքագրեցին իրենց ծանոթ բառերը։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Ուս․ճամփորդություններ, Ամսիկ 2022–2023

«Փետրվարիկ» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ

Թումանյանական օրեր և «Ճամփորդում ենք Թումանյանով» ընթերցողական ֆլեշմոբով կրթահամալիրի 5-6 տարեկանները ճամփորդեցին Հենրիկ Մայլանի անվան կինոդերասանի թատրոն, որտեղ դիտեցին «Թումանյանի հեքիաթները ներկայացումը»։ Ներկայացման ավարտից հետո ստուգատեսն ամփոփեցինք հարակից այգում, որտեղ սովորողները բերանացին ընթարցեցին թումանյանական մի քանի բանաստեղծություններ։ Ավելին՝ տեսանյութում