
Այսօր Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանները դարձել էին լուսանկարիչներ։ «Ապրիլիկ» ստուգատեսային ամիսն ավարտեցինք ճամփորդությամբ, այս անգամ ուղղությունը դեպի Հրազդանի կիրճն էր։ Ճամփորդության ընթացքում սովորողները պետք է ներկայացնեին իրենց լուսանկարչական հմտությունները։ Քայլեցինք Զանգվի գետի ափով, ճանապարհին հանդիպեցինք հաստաբուն ծառերին, խխունջ խանումին, արագավազ սկուռիկին, գունագեղ ծաղիկներին։ Արդյունքում ունեցանք հեքիաթային լուսանկարներ։ Ավելին տեսանյութում