Հոդվածը շատ կարևոր և արժեքավոր տեղեկություն է փոխանցում մեծահասակների և փոքրահասակների հարաբերությունների, շփման եզրերի մասին։ Հոդվածը կարդալիս շատ նմանություններ գտա իմ այսօրվա մանկավարժությանը։ Չպետք է երեխային ճնշել որևէ բան չիմանալու համար, հաճա ստիպել սովորել այն ինչը մենք ենք նախընտրում այդ պահին։ Ինչպես հոդվածում է ասվում, երբ երեխաներին ստիպում ենք իրենց համար անիմաստ խորհրդանիշներ ու ձևակերպումներ սերտել և մեր բացատրություններով փորձում ենք դրանց մեջ իմաստ դնել, ապա երեխաներին միայն ներշնչում ենք կա՛մ բոլոր խորհրդանիշերի անիմաստությունը, կա՛մ իրենց սեփական հիմարությունը, քանի որ նրանք չեն հասկանում այդ իմաստ կոչվածը:
Հոլթը իր հոդված անդրադարձել է նաև խաղերի կարևորությանը, այն խաղերի որոնք չեն ուղղորդվում մեծահասակների կողմից, որոնք հորինում են իրենք երեխաները։ Մեծահասակների կողմից ուղղորդված խաղերը գրավիչ չեն և անհետաքրքիր։ Ինչպես հոդվածում է ասում մանուկների հետ լավագույն խաղերը թեթև ու բնականորեն ծագում են հարմար իրավիճակում: Հազիվ թե լավ խաղեր ստացվեն, եթե դրանք նախապես պլանավորվեն, բայց խաղեր կառաջանան, եթե մենք հաճույքի համար խաղանք երեխաների հետ: Բայց ինչպիսին էլ լինի խաղը, մենք պատրաստ պիտի լինենք անհապաղ ու առանց ափսոսանքի դադարեցնել այն, եթե երեխան դրանից բավականություն չի ստանում:
Հոդվածը
22 մարտի 1963
Նորից հանդիպեցի Դենիին: Մենք քայլում էինք Հարվարդի տեսողական արվեստի Կենտրոնով. նա անսպասելիորեն բարձրացրեց աչքերը և տեսավ լուսինը: Դենին մեր ուշադրությունը հրավիրեց նրա վրա: Որոշ ժամանակ անց, երբ մենք մի քիչ քայլել էինք փողոցով, նա նայեց դեպի վեր և դարձյալ տեսավ լուսինը: Նա, թվում էր, զարմացել էր, որ լուսինը հայտնվել է մի ուրիշ տեղում:
Նա շատ է խոսում: Ես նկատում եմ, որ երբ մենք նրան ինչ-որ բան ենք ասում, նա հաճախ կրկնում է վերջին երկու-երեք բառը ասես պրակտիկայի համար:
Մինչ մենք տուն կհասնեինք, նա երկու լավ խաղ հորինեց: Չգիտեմ,թե ինչից սկսվեց: Բազմոցին մի փոքրիկ, փափուկ բարձ էր դրված: Ինչ-որ պատճառով ես այն նրա վրա նետեցի: Նա ճանկեց բարձն ու ետ նետեց: Դա նրան գրավեց: Ես պատկերացնում եմ, որ օդում սլացող բարձին նայելը, պահը հաշվարկելը, թե երբ պետք է այն որսալ, հրաշալի վարժանք է կոորդինացիայի համար: Դա հեշտ խաղ է, որովհետև բարձը փափուկ է, չի թռչկոտում և այն հեշտ է բռնել: Նա նաև մի մեծ գնդակ ունի, որ սիրում է որսալ` չնայած գնդակի հետ լրիվ ուրիշ է:
Читать далее «Մանկական հաջողությունների երաշխիքը։ Ջոն Հոլթ»