Рубрика: Ընթերցարան

Ջ․ Ռոդարի՝ Հեքիաթներ

Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

Կոնֆետի անձրև

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

Читать далее «Ջ․ Ռոդարի՝ Հեքիաթներ»

Рубрика: Ընթերցարան

Ջ․Ռոդարի պատմվածքներ

Սև քթերի կղզին

Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը: Սկզբում պտտվելով Neronia-ի ճանապարհներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր.մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝վարդագույն.բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Читать далее «Ջ․Ռոդարի պատմվածքներ»

Рубрика: Ուսումնական նյութեր, Ընթերցարան

Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ

Հովհաննես Թումանյանի հեքիաթները

Ղազարոս Աղայանի մանկական պատմվածքները

Աթաբեկ Խնկոյանի առակները

Դ․Բիսեթի հեքիաթները

Ճուտիկը

Լինում է, չի լինում, մի պստիկ ճուտիկ է լինում։ Բայց նա կարծում էր, որ ինքը մե՜ծ է, շա՜տ մեծ է: Երբ ման էր գալիս բակում, փքվում էր, գլուխը բարձր պահում: Ճուտիկը մայրիկ ուներ: Անունը՝ Չալիկ՝ սիրո՜ւն, չաղլի՜կ: Չալիկը ճուտիկին շատ էր սիրում: Նրան կերակրում էր որդերով: Մի անգամ Չալիկի վրա հարձակվեց սևուկ փիսիկը և քշեց նրան մինչև լճի ափը: Ճուտիկը մնաց ցանկապատի մոտ կանգնած: Հանկարծ նա տեսավ, որ աքլորը թռավ ցանկապատի վրա, թևերը թափ տվեց, վիզը ձգեց: Եվ բարձր ձայնով կանչեց՝ ծո՜ւղ-րո՜ւ-ղո՜ւ: Հետո դես ու դեն նայեց ու ասաց. Մի՞թե ես քաջ չեմ, մի՞թե լավը չեմ: Այս բանը ճուտիկին շատ դուր եկավ: Ինքն էլ վիզը ձգեց: Եվ ամբողջ ուժով ծլվլաց. Պի՛-պի՛-պի՛-պի՛: Ես էլ եմ քաջ, ես էլ եմ լավը: Բայց սայթաքեց և ընկավ ջրով լի փոսը: Գորտը տեսավ ճուտիկին, ծիծաղեց. Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛: Ա՛յ պստլիկ, ա՛յ ճստլիկ ճուտիկ, դու ո՜ւր, աքլորն ո՜ւր:

Ղազարոս ԱղայանԱրևի ճառագայթները

Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին: Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա: Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.

– Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ-ճիլի՜-վիլի՜, վո՜ւտ-վո՜ւտ, վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ, ճը՜ռռ… որ մեր լեզվով նշանակում է` ինչքան լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքան դուրեկան է թարմ օդ ծծելը:

Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ: Նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկոտելով մտավ ցողաթաթախ կանաչուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով: Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց` ծուղրուղո՜ւ…ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ: Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտվա նախաճաշիկն անեն: Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել: Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան ու դուրս ընկնելով` դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդը ստանան:

ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ (ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ) Читать далее «Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ»