
Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:
Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝
- Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
- Լողը
- Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը: