Рубрика: Ճամփորդություններ

Անկախության տոնը բարձունքին

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․2 և 2․3 դասարանի սովորողները տոնական տրամադրությամբ հաղթահարեցին Թեժառույքի բարձունքը։ Մեծ ոգևորությամբ, աշնանային անտառի վայելքով, երգով ու պարով հասանք Թեժառույք։

Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Рубрика: Ճամփորդություններ

Գիտելիքի օրը բարձունքին

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3 կմ դեպի արևելք

Օր՝  01 սեպտեմբերի

Մեկնում՝ ժ. 9:00

Վերադարձ՝ ժ. 16:30

Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց ժ. 9:00

Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց  ժ. 16:30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2.2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ`Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան:

Читать далее «Գիտելիքի օրը բարձունքին»
Рубрика: Ճամփորդություններ

Ուրի՜շ Արատես․․․

aviary-image-1594670824083

Առաջին հանդիպումս էր ծաղկած, երգացնող, ուրիշ Արատեսի հետ։ Տարեդարձի ավետումով, անձրևաշատ խենթ օրերով լի երեք օրեր։ Մեկնել էինք Հյուսիսային դպրոցի դասավանդողներով և տիար Գևորգի ընկերների ուղեկցությամբ։ Առաջին օրվա տոնական, երգաշատ օրվան հաջորդեց Արատեսի ծաղկաշատ լանջերով քայլքը, երբ բնությունը, ոչ մի ծաղիկ չխնայելով, իր ամբողջ խորությամբ և հմայքով մեր ափերի մեջ էր, իսկ իր ամենամեծ ընծան անուշահամ թեյերի ծաղկեփնջերն էին, որոնք կրթահամալիրում թույլ կտան վերապրել արատեսյան օրերը։ Անբացատրելի խաղաղություն կար, որն օգնում էր ինքդ քեզ հետ հաշտ ու ներդաշնակ լինել, ջերմացնող էր ամեն մի քար ու խաչքար։

Դեռ երկար կմնանք Արատեսում մեր հիշողություններով, կարոտով և նոր հանդիպումի ակնկալիքով։

 

Рубрика: Ճամփորդություններ

Տիկնիկայինի հանդիսատես+Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝  6 տարեկան սովորողներ, 1-ին դասարանի սովորողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոն

Տևողությունը՝ 1 ժամ

Ծրագրում՝

  • Ուրախ երթուղային Թումանյանի հետ (երթուղայինում կարդում ենք Թումանյան)
  • Կարդում ենք Թումանյան-ֆլեշմոբ տիկնիկային թատրոնի մեծ սրահում
  •  Ներկայացման դիտում՝ Թումանյանական հեքիաթներ

Ընթացքը՝

Դպրոց-տիկնիկային թատրոն ճանապարհն անցնում ենք սեպտեմբերից մինչ օրս սովորած թումանյանական ստեղծագործությունները բերանացի ասելով, երգելով: Տիկնիկային թատրոնի մեծ սրահում 5-6 տարեկանները  «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում արտասանում են  «Էս էն է…», «Իրիկուն», «Աքաղաղն ու կտուրը», «Շունը», «Փիսոն»  ստեղծագործությունները:

Արդյունքում՝

Օրվա գործունեությունն ամփոփող տեսաֆիլմերը, ռադիոնյութերը, ֆոտոշարերը կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցում:

Նախագծի խորհրդատու՝ Մանուշակ Աբրահամյան

Պատասախանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինա Հովհաննիսյան

Նախագծի ամփափում