Рубрика: Մարմնամարզական ստուգատես 2023, Ամսիկ 2022–2023, Լող

«Հունվարիկ» լողի ստուգատես

«Հունվարիկ» ստուգատեսի և Մարզական ստուգատեսի շրջանակում, 5 տարեկանները ցուցադրեցին ամիսներ շարունակ ձեռք բերած իրենց լողալու հմտությունները: Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Մարզական, Մարմնամարզական ստուգատես 2023, Ամսիկ 2022–2023

«Հունվարիկ» հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Մարզական ստուգատեսի և «Հունվարիկ» ստուգատեսի շրջանակում, Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները ցուցադրում են ամիսներ շարունակ ձեռք բերած հեծանիվ և ինքնագլոր վարելու հմտությունները։ Նրանք խոչնդոտները հաղթահարում են մեծ ոգևորությամբ։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Մարզական, Մարմնամարզական ստուգատես 2023

Մարզատոն

Մարզական ստուգատեսի շրջանակում այսօր օրը մեկնարկեցինք մարզական խաղերով։ Սկսեցինք նախավարժանքով, սովորեցինք աջ-դարձ դարձումները և պարապմունքն ավարտեցինք թիմային մարզական հավես խաղերով։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Հունվարյան ճամբար 2023, Մարմնամարզական ստուգատես 2023, Ամսիկ 2022–2023

«Հունվարիկ» հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Հունվարի 19` «Հեծանիվներով ու ինքնագլորներով»   մարզական ստուգատես,

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան

Նպատակը՝ Հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:

Читать далее ««Հունվարիկ» հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես»
Рубрика: Մարմնամարզական ստուգատես 2023

Մարմնամարզական ստուագտես 2023

Ժամանակահատվածը՝ 09․01-27․01․2023
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի դահլիճ, արմնամարզության սրահ (մայր դպրոց), ընտանեկան միջավայրը

Համագործակցություն՝ Միքայել Ղզարյանի հետ, լողի մարզիչների, ծնողական համայնքի հետ

Նպատակներ՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Ստուգատեսային ուղղություններ .

  • այցելություն մարմնամարզության սրահ (մայր դպրոց)
  • ամենօրյա առավոտյան նախավարժանք
  • էստաֆետային խաղեր
  • գլուխկոնծիներ 
  • հեծանվավարություն
  • ինքնագլորների շքերթ
  • լող