Рубрика: Մայիսյան 16-րդ հավաք, Նախագծեր

«Հարթակում ծնողն է» խաղ ճամփորդություն դեպի Մեքսիկա

Մասնակիցներ ` 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Օրը, Ժմաը՝ մայիսի 7 ժամը՝ 12։30

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում խաղ-ճափորդությունը կանցկացնի Էմանուել Շահբազյանի մայրիկ՝ Մելանյա Թոմասը

Նախագծի նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Մեքսիկական մշակույթին, զարգացնել տեխնոլոգիական, համագործակցային հմտությունները

Ծրագրում՝

  • Մեքսիկական գունագեղ գլխարկների պատրաստում
  • Ծանոթացում մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի հետ
  • Մեքսիկական կնեդանիների շարժումներով յոգա
  • Մեքսիկական խաղերի ծանոթացում՝ յո-յո։

Նախագծի ընթացքը՝ Նախագիծը բաղկացած է մի քանի փուլերից, առաջին փուլում հեքիաթի միջոցով ծանաթանալու ենք մեքսիկական նկարչուհի Ֆրիդա Կալոի հետ, հատուկ տեխնիկաով՝ ձողերի, գուաշների օգնությամբ ստանալու ենք Ֆրիդա Կալոյի դիմանկարը։ Հաջորդ փուլում ծնողի օգնությամբ սովորողները կպատրաստեն գունագեղ գլխարկներ։ Նախագծը կավարտենք մեքսիկական գունագեղ գլխրկներով պարով։

Рубрика: 2020-2021թ․ ուսումնական տարի, Նախագծեր

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Իրականացման տևողությունը՝  մարտի 1 — ապրիլի 10

Մասնակիցներ՝ 2․3 դասարանի սովորողներ

Նպատակը` ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, ծաղիկներ, գունաներկեր, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Նախագծի իրականացման ընթացքը

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ:

Նախագիծը  խաչվում է գարնան սկզբի, թումանյանական օրերի ամփոփման, զատկական, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Читать далее ««Ձոն» տեխնոլոգիական ստուգատես»
Рубрика: 2020-2021թ․ ուսումնական տարի, Նախագծեր

«Թթուդրիկն» ընտանեկան դպրոցում

Մեկնարկած «Սեբաստացիական օրեր» նախագծի շրջանակներում, Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողները ընտանեկան դպրոցներում իրականացնում են «Թթուդրիկ»- ծեսը։

Ներկայացնում՝ Կալի Աբրահամէանը

Ներկայացնում է՝ Անի Բարսեղյանը

Ներկայացնում է ՝ Էմանուել Շահբազյանը

Рубрика: 2020-2021թ․ ուսումնական տարի, Նախագծեր

Տիեզերք. ուսումնական նախագիծ

Տիեզերք ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` 05-16․10․2020

Նպատակ՝

Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչում, խնամք, պահպանություն։

Խնդիրները՝

  • սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
  • աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
  • ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Читать далее «Տիեզերք. ուսումնական նախագիծ»
Рубрика: 2020-2021թ․ ուսումնական տարի, Նախագծեր

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր․ նախագիծ

Իրականացման օրը՝ 09․10

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • լսելով  երաժշտություն սովորողները ներկերի օգնությամբ կստեղծեն իրենց նկարները 
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • միաժամանակ երկու հմտությունների կիրառում

Խնդիրները՝

  • լսել և զգալ երաժշտությունը
  • ճիշտ աշխատել ներկերով, վրձիններով
  • պատմել նկարի մասին

Նկարագրությունը՝

Читать далее «Կոմիտասյան օրեր»
Рубрика: Նախագծեր

Ջրային լողափնյա խաղեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողներ

Օրը՝ 23․07

Սկիզբ՝ 12։00

Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ բացօթյա լողափ

Նպատակ՝ մարմնական և մտավոր կարողությունների և հմտությունների զարգացում:

Բովանդակություն՝

Արդյունք՝

Սովորողները կմարզեն միտքն ու մարմինը, որը կլուսաբանվի՝ բլոգում, ենթակայքում, կայքում։

Рубрика: Նախագծեր

Վարդավառը գալիս է․․․ Ծիսական տիկնիկների պատրաստում

 

20200522_120010

Ժամանակահատված՝ հուլիսի 1- օգոստոսի 31

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց -պարտեզի 5-6 տարեկան սովորողներ այլ ճամբարականներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ։

Նպատակ՝  Սովորողները կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Պուրպատիկ, Խնդումի ծառ, փայտից դայդայներ), ժողովրդական ավանդույթներին։

Աշխատանքի ընթացքում՝ կպատրաստենք ծիսական տիկնիկներ տարբեր նյութերից՝  թելեր, փայտյա գդալներ, կտորներ, չորացրած խոտեր, ծառի ճյուղեր, թելերի կծիկներ։ Կիմանանք յուրաքանչյուր տիկնիկի դերը ազգային ծիսակարգերի մեջ։

Արդյունքում՝

Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ։ Ինչպես նաև փառատոնի շրջանակներում ազգային տիկնիկների  ցուցահանդես կկազմակերպենք։

Համագործակցություն՝  Տաթև Աթոյանի հետ։

Արդյունքի հրապարակում՝ Տեսաֆիլմի, ֆոտոշարի հրապարակում բլոգում  և ենթակայքում։

Рубрика: Նախագծեր

Ուսումնական նախագծեր 2019-2020

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Читать далее «Ուսումնական նախագծեր 2019-2020»

Рубрика: Նախագծեր

Համբարձման ծեսը Հյուսիսում

Այսօր Հյուսիսում տոն էր, փոքրիկի խմբով, բայց պահպանելով ավանդույթը  տոնեցինք Համբարձման ծեսը։ Ընկեր Հասմիկի հետ մեծ ոգևորվածությամբ երգեցինք ծիսական երգերը, խաղացինք վիճակի խաղը, իսկ վերջում պտտվեցինք դպրոցով և գովեցինք դպրոցի աշխատակիցներին։

Տեսանյութը՝ Լուսինե Հովհաննիսյանի

Рубрика: Նախագծեր

Այց ուսումնական Ագարակ

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկան սովորողները, նախակրթարանի հետ միասին, պահպանելով անվտանգության կանոնները, այցելեցին ուսումնական ագարակ։ Օրն անցավ շատ հետաքրքիր, սարալանջում հանդիպեցինք ընկեր Արտակին, ով պատմեց խաղողի տեսակների մասին։ Ճանապարհի երկրորդ կեսին հանդիպեցինք տիար Բլեյանին, ունեցանք փոքրիկ, բայց շատ հաճելի զրույց։ Իսկ այ ագարակում․․․․ ագարակում մեզ սպասում էին կենդանիները, ծանոթացանք բոլոր կենդանիների՝ սագիկի, սիրամարգի, հավիկների, աքլորիկի հետ։ Իսկ խելացի ձիուկ Ջենին գեղեցկացած մեզ էր սպասում. կերակրեցինք, սիրեցինք, սովորեցինք ձիավարության անվտանգության կանոնները և ձիավարեցինք։

Տեսանյութերի հեղինակ՝ Գոհար Հարությունյան