Рубрика: Ուսումնական նյութեր

Թատրոնի բեմում 5-6 տարեկաններն են․․.

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ

Օրը՝ մայիսի 9, ժամը՝ 12։00

Վայրը՝ Artասահման արվեստանոց

Բեմադրության համար ընտրված երգերի, պարերգերի խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան

Տարվերջյան ամփոփումով հանդես կգան Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները, կներկայացնեն տարվա ընթացքում բեմադրած ներկայացումները՝

  • Հ․Թումանյան «Սևուկ ուլիկ»
  • Հ․Թումանյան «Ճամփորդները»
  • Ղ․Աղայան «Պապն ու շաղգամը» ստվերային ներկայացում
  • Հայ ժող․ հեքիաթ «Կարապետի մածունը» ստվերային ներկայացում

Նպատակ, Խնդիրները

Читать далее «Թատրոնի բեմում 5-6 տարեկաններն են․․.»
Рубрика: Ուսումնական նյութեր

Իմ ընկերը

Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները ներկայացնելով իրենց ամիսների ընթացքում ձեռք բերածմեդիահմտությունները Paint նկարչական գործիքով նկարեցին իրենց և ընկերներին։

Рубрика: Ուսումնական նյութեր

«Հունիսիկ» 2023

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5-6 տարեկանների «Հունիսիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Մերի Կարապետյան

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Рубрика: Ուսումնական նյութեր

Համբարձման ծիսական տիկնիկ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները: Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկը` Վիճակի Արուսը:Պատրաստվելով Համբարձման տոնին ,Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները պատրաստեցին Համբարձման տոնի ամենակարևոր կերպարին՝ Արուս տիկնիկին։

Рубрика: Ուսումնական նյութեր

Աշխատանքային նախագիծ 15․05-19․05

Մայիսի ուղեցույց

Մայիս ամսին իրականացվող ուսումնական նախագծեր

Շաբաթվա Բանաստեղծություն՝«»

Շաբաթվա Հեքիաթ՝Դ․Բիսեթ «»

Շաբաթվա բառերը՝ «Չիր ու չամիչ, թութակ»

Շաբաթվա մաթեմատիկա

Ուրախ մաթեմատիկա

Մաթեմատիկա

Գումարում

Թվերի համեմատումը 10-ի սահմանում

Ուսումնական ռեսուրսներ

Ֆիզկուլտ դադարներ

Վարժանքներ աչքերի համար

Երաժշտական մուլտֆիլմ

Անվտանգ ապրելակերպ

Ուսումնական մուլտֆիլմ

Մայիսի 15, երկուշաբթի

Читать далее «Աշխատանքային նախագիծ 15․05-19․05»
Рубрика: Ուսումնական նյութեր

Ճամփորդություններն ու ծեսերը ուսուցման կարևոր բաղադրիչ

5 տարեկանների զարգացման ծրագրում իր ուրույն տեղն ունեն ծեսերը։ Իրականացնում ենք  թե՛ տոնացույցային,  թե՛ կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, հեղինակային մանկավարժների կողմից ստեղծված բազմաթիվ  ծեսեր։

Ծեսով ուսուցումը իրականացվում և  նախագծերը  կազմվում են ըստ՝

  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցի
  • ՀՀ տոնածիսական օրացույց՝ եկեղեցական, ժողովրդական տոների
  • Կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսերի, տոների շրջանակում։

Ուսումնական ճամփորդությունները  (այսուհետ` ճամփորդություն) «Մխիթար Սեբաստաի» կրթահամալիրի, կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Ճամփորդական նախագծերն իրականացվում են կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծով (նախագծերով),այն համարվում է ինքնուրույն ուսումնական նախագիծ։ Ճամփորդությունից առաջ ճամփորդության ղեկավարը իր բլոգում նախապես հրապարակում է ճամփորդական նախագիծը։ Ճամփորդության ղեկավարը պետք է ՝

  • անձամբ ծանոթ լինի ճամփորդության վայրին, երթուղուն (երթուղիներին) կամ նախագծում որպես օգնական ներառում է իմացող մարդու (կրթահամալիրից, ճամփորդության վայրից, այլ).
  • ձեռք է բերի ճամփորդության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանավորվածություններ.
  • կազմակերպի նախապատրաստական աշխատանքը՝ բովանդակային, երթուղու ընտրություն, հայրենագիտական կանգառների ընտրություն, նախահաշիվ, լուսաբանումը և արդյունքների ներկայացումը.

Ճամփորդ սեբաստացին՝

  • չի ուշանում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Ուսապարկում անհրաժեշտ պարագաներն են`

  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Տաք գլխարկ, տաք հագուստ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Ճամփորդական ուղեցույց 

Կից ներկայացնում եմ դպրոց-պարտեզների 5 տարեկանների դասվարների ճամփորդությունների բաժինը, որտեղ ներկայացված են ճամփորդական նախագծերն ու ամփոփումները՝

Ծեսեր

5 տարեկանների զարգացման ծրագրում իր ուրույն տեղն ունեն ծեսերը։ Իրականացնում ենք  թե՛ տոնացույցային,  թե՛ կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, հեղինակային մանկավարժների կողմից ստեղծված բազմաթիվ  ծեսեր։

Ծեսով ուսուցումը իրականացվում և  նախագծերը  կազմվում են ըստ՝

  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցի
  • ՀՀ տոնածիսական օրացույց՝ եկեղեցական, ժողովրդական տոների
  • Կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսերի, տոների շրջանակում։

Ծեսերի և տոների՝ կրթահամալիրում իրականացումը  նպատակ ունի դրանք սովորողին հասանելի դարձնել, սովորողն իրեն մասնակից և փոխանցող զգա։ Սովորողի համար ծեսը դառնում է իրական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր, ամրապնդում է միջառարկայական, համագործակցային կապերը։ Այն ստեղծում է հետաքրքրության մեծ դաշտ հետազոտության,  տեղեկությունների հավաքագրման, գրառման, հորինելու, ստեղծելու և այլնի համար: Ծեսերը, տոները միավորում են և ստեղծում սովորող, ծնող, ուսուցիչ համայնքային կապը:

Կրթահամալիրը, լինելով ստեղծական դպրոց, ուսումնական նպատակով իրականացնում է  կրթահամալիրի կողմից ստեղծված բազմաթիվ  տոներ ու ծեսեր։  Ծեսով ուսուցումը դպրոցում  ընթանում է 

  • Ընդհանուր պարապմունքների
  • Ուրբաթ–պարապմունքների
  • Ճամփորդությունների
  • Կրթական փոխանակումների
  • Սովորող-սովորեցնող նախագծերի ընթացքում։

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում իրականացնում ենք Թթուդրիկի ծեսը։ Նախագիծը ուսումնական գործունեություն է և ընդգրկում է միջառարկայական բոլոր կապերը։ Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզվի, հետազոտության թեման  թթուդրիկի նախագիծն է։  

Թթուդրիկի ծեսին հաջորդում է Հարիսայի ծեսը։   Հարիսայի ծեսի օրը որոշվում է ըստ կրթահամալիրի օրացույցի։ Օրը մեկնարկում ենք վաղ առավոտյան դպրոցի ծիսական օջախի մոտ, որտեղ պատրաստվում է հարիսան։

Կրթահամալիրյան հեղինակային ծեսերից  կարևորագույն նախագծերից  մեկը Լավաշթխիկի ծեսն է։ Նախագծի նպատակը ազգային մշակույթի յուրացումն է իրականացվող ծեսի միջոցով։  Որպես նախապատրաստական աշխատանք, սովորողներին փոխանցում ենք ցորենի, հացի, լավաշի, մասին տեղեկատվական նյութեր, ավանդազրույցներ, որոնք ամրապնդում ենք զրույց–քննարկումներով։ Լեզվագործունեության ընթացքում հորինում ենք հանելուկներ, պատմություններ լավաշի մասին։ Սովորողներին ծանոթացնում ենք ցորենից–ալյուր, ալյուրից –խմոր, խմորից–լավաշ պատրաստման ընթացքին։  Սովորողը մինչև Լավաշթխիկի ծեսն իրականացնելը, անցնում է  նախապատրաստական փուլեր։ Դասարանում ցորեն ենք ցանում, և դիտարկում՝ ե՞րբ է ծիլ տալիս, ինչպես է ծիլը վերածվում ցողունի և հասկ դառնում։ Նախագծի  նպատակներից մեկը ծիսական երգերի յուրացումն է։ 

Կրթահամալիրյան օրացույցի հաջորդ ծեսը Դդմածեսն է։  Նախագծի նպատակը սպասվելի Ղափամայի ծեսին պատրաստվելն է։  Նախագիծն իրականացնում ենք մի քանի ուղղություններով։

 Կրթահամալիրյան հեղինակային նախագծերից է նաև «Խաղողածես, խաղողագովք» ուսումնական նախագիծը։ Նախագծի նպաըակը ուսումնական, ճանաչողական է։ Սովորողներն ունկնդրում և յուրացում են խաղողաքաղի, խաղող ճզմելու ծիսական երգերը։ Որպես նախապատրաստական աշխատանք ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույնը, համը, ազգային խաղերը։