5 տարեկանների ուրախ ընդմիջումը հաճախ անցնում է ազգային խաղերով։
Рубрика: «Սովորող սովորեցնող» ազգային խաղեր, պարեր, երգեր
Սովորող-սովորեցնող․ ազգային պարեր
Հեղինակային կրթական ծրագրերի ստեղծագործական ամենամյա 17-րդ հավաքի շրջանակում, համագործակցային նախագծով ազգային պարերի ուսուցում իրականացրեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզի 3․1 և 3․3 դասարանների սովորողների հետ։ Սովորում էինք ազգային պարերից Գյովնդն ու Խամխաման։
Համագործակցային նախգիծ. Պարուսուցում
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում համագործակցում են 3․3 2․3 դասարանի սովորողները՝ սովորում են պարել ազգային պարեր՝ Խամխամա և Լիկիլի։
«Սովորող, սովորեցնող» ազգային պարերի խաղերի ուսուցում

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, բաց հարթակներ
Ժամանակահատվածը՝ մայիս
Նպատակ`
- ծանոթացում ազգային պարերին, խաղերին
- ազգային մշակույթի յուրացում, տարածում
- ճաշակի զարգացում
Խնդիրներ
- ազգային պարերի ուսուցում, կատարում
- մոռացված խաղերի վերհանում, յուրացում
- խաղերի տեսագրում, ձայնագրություն
Ընթացքը՝ սովորողները կծանոթանան պարաքայլերին, տեղեկություններ կստանան պարի ծագման, նշանակության մասին։ Պարի ուսուցումը կավարտենք ազգային խաղերով։
Արդյունքը՝ պարերի, պարերգերի, երգերի տարածում ճամփորդությունների, հանդիպումների ընթացքում
Ուսուցանվող պարեր `
Ազգային խաղեր՝
- Կլոր էշ
- Զորի- զորի
- Տզզ
- Երկար Հովհաննես
Արդյունքներ՝
Պարային հանդիպում 1․1 դասարանի հետ
Պարերգեր, բարեկենդանյան երգ-խաղ Զովաբերում

Ազգագրական փառատոնը երկու օրով տեղափոխեցինք մեր հարազատ դարձած Զովաբեր։ Ձյան մեջ ճամբարականների համար առավել հեատաքրքիր և զվարճալի էր խաղալ, երգել ու պարել։
Գնացեք տեսեք երգ-խաղ



Ազգային խաղերի ներառումը հանրակրթության մեջ

Ազգային խաղերը մեր ամենօրյա գործունեության, ճամփորդությունների, ընկերական հանդիպումների անբաժան և կարևորագաույն տարրերից մեկն է։
Անըդհատ զարգացում տալով, հանդիպումներ ենք ունենում կրողների հետ, սովորում նոր խաղեր․ Ազգային խաղերը կրող Ռուբեն պապիկի հետ, կատարելով փոքրիկ հետազոտություններ դիտում ենք ուսումնական ֆիլմեր։ Ազգային խաղերը միայն դպրոցում չենք պահում, ճամփորդությունների, գյուղական ճամբարների ընթացքում խաղում և իմացածին նորն են ավելացնում․ Ազգային խաղերը Զովաբերի գյուղական ճամբարում, Ազգային խաղեր՝ զորի-զորի, աքլորակռիվ, ուժախաղեր, Բարեկենդանյան խաղեր Զավաբերի գյուղական ճամբարում։ Շատ կարևոր է սովորողների միջև ազգային խաղերի կապը պահպանելն ու տարածելը։
Արդյունքները՝
Պարում ենք միասին
Պարային հանդիպումները շարունակվումեն, այսօր 1․1 ջոկատի հյուրն էինք։ Մեր կրտսեր ընկերներին սովորեցրեցինք «Փափուռի» երգն ու պարը։ Հանդպման վերջում, վերհիշեցինք նաև «Թամզարա» երգն ու պարը։ Հանդիպումը շատ արդյունավետ էր։ Ավելին՝ տեսանյութում՝
Ազգային խաղ՝ Հովհաննես Պատանես

Ազգային խաղով, երգով ու պարով ուրախ հանդիպում ունեցանք 2․3 դասարանի հետ։
«Սովորող սովորեցնող» պարում ենք միասին

Շարունակելով պարային հանդիպումները, այսօր էլ հանդիպեցինք 3․2 ջոկատի հետ, որի ընթացքում ամրապնդեցինք Էջմիածին պարը։ Քանի որ պարն ունի երգ, որոշեցինք պարելու ընթացքում ձայնագրության փոխարեն երգել։
«Սովորող սովորեցնող» ազգային պարերի, խաղերի ուսուցում


«Սովորող սովորեցնող» ազգային պարերի, խաղերի, երգերի ուսուցում
Ամիսներ շարունակ «Սովորող սովորեցնող» ազգային պարերի, խաղերի,երգերի ուսուցում նախագծով տարբեր պարային, խաղային հանդիպումներ ենք ունենում թե՛ դպրոցում , թե՛ դպրոցից դուրս։ Յուրաքանչյուր հանդիպումից առաջ մենք՝ դասարանի սովորողներով, հասցնում ենք յուրացնել պարերը, խաղերը, դիտում ենք ուսումնական նյութեր։ «Սովորող սովորեցնող» նախագիծը նպաստում է սովորողների մոտ մեծ ոգևորություն առաջացնել, իրենց սովորածը փոխանցել թե՛ ավագ, թե կրտսեր ընկերներին։ Ճամփորդությունները, քայլքերը ուղեկցվում են ծիսական երգերով, պարերով։
Արդյունքներ՝
Ազգային խաղեր՝ զորի-զորի, աքլորակռիվ, ուժախաղեր
Մայիսյան հավաք․Ազգային պարերի ուսուցում
Ազգային խաղեր Զովաբերի գյուղական ճամբարում
Պարային հանդիպում 2․1 ջոկատի հետ
Պարային հանդիպում 1․2 ջոկատի հետ