Рубрика: Ստուգատեսներ 2022

Բնագիտական փորձեր

Փորձ # 1. Հրաբխե լուսամփոփ

Անհրաժեշտ է աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա:

Փորձի նկարագրությունը. Բաժակը 2/3 չափով լցնել ջուր, ջրին ավելացնել բուսական յուղ: Յուղը կլողա մակերեսին: Հետո ջրին և բուսական յուղին ավելացնում ենք սննդային ներկանյութ: Վերջում դանդաղ ավելացնում ենք մեկ թեյի գդալ աղ:

Բացատրություն. Բուսական յուղը ջրից թեթև է, այդ պատճառով լողում է ջրի մակերեսին, իսկ աղը ծանր է բուսայուղից, այդ պատճառով երբ մենք բաժակի մեջ ավելացնում ենք աղ, աղը բուսայուղի հետ միասին իջնում է բաժակի հատակը: Երբ աղը լուծվում է, բուսայուղի մի մասը բարձրանում է վերև: Իսկ սննդային ներկանյութի առկայությունը օգնում է, որպեսզի փորձը դառնա ավելի հետաքրքիր և առեղծվածային:

Читать далее «Բնագիտական փորձեր»
Рубрика: Հունվարյան ճամբար 2022, Ստուգատեսներ 2022

Մարզական ստուգատես 2022 Գեղասահքի դպրոցում

Այսօր «Ձմեռային մարզական ստուգատես»ի ընթացքում 3.3 ջոկատի սովորողներն այցելեցին  Երևանի Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց: Սովողների մի մասն առաջին անգամ էր սահադաշտում, և չնայած դժվարությունների՝ պատրաստ էին սառույցի վրա սահելու փորձությանը: Ընկեր Ռոբերտի փոխանցած ոգևորությունը և աջակցությունը օգնեց փորձությունը հաղթահարել գերազանց՝ խինդ ու ծիծաղով, անբացատրելի էներգիայով։ Ավելին տեսանյութում ՝

Պատմում են սովորողները

Читать далее «Մարզական ստուգատես 2022 Գեղասահքի դպրոցում»
Рубрика: Հունվարյան ճամբար 2022, Ստուգատեսներ 2022

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես-2022

Ժամանակահատված՝ հունվար 10-29

Մասնակիցներ՝ Հասկեր ջոկատ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, ընտանեկան դպրոցներ

Նպատակ և խնդիրներ

  • բնագիտատեխնիկական հմտությունների ցուցադրում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • մանր մոտորիկայի զարգացում

Նպատակը և խնդիրները՝

  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Զարգացնել սովորողների դիտողականությունը, երևույթները հետազոտելու, հետևություններ և եզրակացություններ անելու կարողությունը
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը

Արդյունքը՝ բլոգում, ենթակայքում

Рубрика: Հունվարյան ճամբար 2022, Ստուգատեսներ 2022

Մարզական ստուագտես

Մարզական ստուգատես

Օրը՝ հունվարի 26

Ժամը՝ 12։00

Վայրը՝ Մայր դպրոցի մարզադահլիճ


Մասնակիցներ՝ 
«Հասկեր» ջոկատ

Նպատակներ՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Ընթացքը՝

Читать далее «Մարզական ստուագտես»