Рубрика: Վերապատրաստում

«Ծեսը ուսումնական նախագիծ» հետազոտական աշխատանք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մասնագիտություն՝ Դասվար

Թեմա՝ Ծեսը ուսումնական նախագիծ

Կատարող ՝ Լիանա Ռոզիկյան

Ղեկավար՝ Նառա Նիկոսյան

Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն

Բաժին 1    Տոնացույցային ծեսերի իրականացումը «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում

Բաժին 2 Կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսեր, տոներ

Եզրակացություն

Օգտագործվող գրականության ցանկ

Ներածություն

Այսօր մեր հասարակությունը հայտնվել  է այն իրավիճակում, երբ իր ազգային գոյությունը շարունակելու երաշխիքներից մեկի՝ ազգային մշակույթի  գիտակցված ընկալումը դարձել է առաջնային խնդիր։  Խնդիրները հաղթահարելու կարևորագույն միջոցներից մեկն է՝ ծեսը դարձնել ուսումնական գործընթացի կազմակերպման մի ուղղություն։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2014 թվականից հեղինակային կրթական ծրագրով և հաստատված  ուսումնական օրացույցով իրականցվում է ծեսով ուսուցում։ «Ծեսը ուսումնական գործընթացի արդյունավետ միջոց» շուրջտարյա  նախագծի շրջանակում  կրթահամալիրում իրականացվում է  թե՛ տոնացույցային,  թե՛ կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, հեղինակային մանկավարժների կողմից ստեղծված բազմաթիվ  ծեսեր։

Ծեսով ուսուցումը իրականացվում և  նախագծերը  կազմվում են ըստ՝

  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցի
  • ՀՀ տոնածիսական օրացույց՝ եկեղեցական, ժողովրդական տոների
  • Կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսերի, տոների շրջանակում։

 Հետազոտության արդիականությունը

Հետազոտության արդիականությունըպայմանավորված է ծեսերի կարևորության ընդգծմամբ, որը խթանում է սովորողների մոտ ազգային մշակույթի յուրացումը,  պահպանումը, տարածումը և ճաշակի ձևավորումը։

Հետազոտության նպատակը

Читать далее ««Ծեսը ուսումնական նախագիծ» հետազոտական աշխատանք»
Рубрика: Վերապատրաստում

Իմացումի հրճվանք կրթական ծրագիր․Առարկայի դասավանդման մեթոդիկա

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ, 2 կրեդիտ

Վերապատրաստող՝ Լուսինե Փաշայան

Տևողությունը՝ հոկտեմբերի 3–28

Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Սկիզբը՝ 14:30

Վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Читать далее «Իմացումի հրճվանք կրթական ծրագիր․Առարկայի դասավանդման մեթոդիկա»
Рубрика: Վերապատրաստում

Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Читать далее «Համընդհանուր ներառում»
Рубрика: Վերապատրաստում

ՏՀՏ բաղադրիչ․ աշխատաժամանակ

Ժամանակահատվածը՝ 29.08-02.09

Հանդիպման վայրը՝

  • Տիգրան Հայրապետյան կենտրոնական ընթերցասրահ

Աշխատաժամանակ՝

  • 29.08 — ժամը՝ 15:00 –19։00
  • 30.08 — ժամը՝ 15:00 –19։00
  • 31.08 — ժամը՝ 15:00– 19։00
  • 01․09 — ժամը՝ 15:00– 19։00
  • 02․09 — ժամը՝ 15:00– 19։00

Վերապատրաստող՝

Նվարդ Սարգսյան

Դասընթացի ծրագիր՝ այստեղ։

Рубрика: Վերապատրաստում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում. մոդուլ 1

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Թեմա 1 (5 ժամ). Էլեկտրոնային փոստի ստեղծում և վարում 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • էլեկտրոնային փոստի գրանցում հարմար հարթակում
  • Գրագետ նամակի կազմում
  • Նամակներ ուղարկել իրար․ անհատական, խմբային
  • Նամակի վերահասցեավորում
  • Ուղարկված նամակի որոնում

Թեմա 2 (5 ժամ)․ Ամպային տեխնոլոգիաների գործիքակազմը

Читать далее «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում. մոդուլ 1»
Рубрика: Վերապատրաստում

Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ,  1 կրեդիտ

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Պատասխան՝

Ուսումնասիրելով Հանրակրթության մասին ՀՀ օրենքի բոլոր հոդվածները, առանձնացրել եմ այն կետերը որտեղ նշված է «ուսուցիչ» բառը:

Հոդված -3

  • 6-1, 10.9, 13, 14, 14.1, 14.2

Հոդված 10

  • 7, 13

Հոդված 11

  • 4

Հոդված 17.1

  • 11

Գլուխ 5

Հոդված  19

  • 3

Հոդված 25

  • 5

Հոդված 26

  • 1, 4, 5, 6, 7, 8-1, 8-2, 9, 10, 11, 16, 17, 27

Գլուխ 6

Հոդված 29

  • 12.1, 12.3, 13, 14

Հոդված30

  • 22

Գլուխ 8

Հոդված 38

  • 5

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝

 Հանրակրթության մասին օրենքի հոդված 2-ում մանկավարժական ախշատողի գործունեությունը սահմանվում է հետևյալ ձևով ՝

2․10 մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.

Եզրակացնում եմ, որ մանկավարժական աշխատողը պարտադիր չէ զբաղվի ուսուցչությամբ։

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝

Նույն հոդվածի 10․13 կետում ուսուցչի գործունեությունը սահմանվում է հետևյալ ձևով՝

ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

Քանի որ օրենքով սահմանված կարգով ուսուցիչը իրականացնում է մանկավարժական գործունեություն, հետևաբար նա համարվում է մանկավարժական աշխատող:

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Պատասխան՝

17.3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

17.4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Պատասխան՝

Ուսումնասիրելով 28–րդ հոդվածի 4–րդ և 5–րդ կետերը եզրակացնում եմ , որ կարող է համարվել ուսուցիչ եթե աշխատում է համատեղելու սկզբունքով:

4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:

Читать далее «Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ»
Рубрика: Վերապատրաստում

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ժամանակահատվածը՝ 22.08-26.08

Հանդիպման վայրը՝

  • Ավագ դպրոց 3․1 դասասենյակ

Աշխատաժամանակ՝

  • 23.08 — ժամը՝ 15:00 –16։00
  • 24.08 — ժամը՝ 15:00 –16։00
  • 25.08 — ժամը՝ 15:00– 16։00

Վերապատրաստող՝

Դասընթացի ծրագիր՝ այստեղ

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման աշխատակարգ

Վերապատրաստման սկիզբը՝ օգոստոսի 22, 2022թ.

Ավարտը՝ հոկտեմբերի 28, 2022թ.

Վայրը՝ «Մխիթար Սեբստացի» կրթահամալիր (Բաբաջանյան 25):

Խումբ՝ 1-ին

Դասընթացների ծրագրերվերապատրաստողներխմբեր, դասացուցակ:

Կրթահամալիրի տնօրենի հրամանը:

Читать далее «Վերապատրաստման աշխատակարգ»
Рубрика: Վերապատրաստում

Ատեստավորմանը մասնակից ուսուցիչների վերապատրաստման մեկնարկ

Օգոստոսի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունեցավ հանդիպում վերապատրաստման կազմակերպիչների և վերապատրաստողների հետ, որի ընթացքում ծանոթացանք վերապատրաստողների հետ, ներկայացվեց դասընթացների աշխատակարգերը:

Լուսաբանումը՝ Անի Միրզոյանի