
Рубрика: Տիոզերք ուսումնական նախագիծ․2021
Եթե ես լինեի տիեզերքում
Եթե ես լինեի տիեզերքում,ես կխաղայի լուսնի հետ, իսկ երբ երեկոն
գար,ես կպառկեի նրա վրա,և ան~ուշ ան~ուշ կքնեի։ Հետո, երբ
նորից առավոտ գար ես կարթնանայի և նորից կխաղայի նրա հետ,
հետո երբ ժամը 7-ը կամ 8-ը լիներ ես կքնեի, որ առավոտյան գնաինք դպրոց։
Եթե ես լինեի տիեզերքում, այնտեղ լուսնի վրայից կդիտեի աստղերը։ Լուսնի վրա նստած կնկարեի աստղերն ու տիեզերքը։ Իսկ հետո կճամփորդեի մի մոլորակից մյուսը, որ տեսնեմ թե ինչ կա ամեն մի մոլորակի վրա։
-Բարև այլմոլորակային, ես Հասմիկն եմ , ես հայտնվել եմ ձեր աշխարհում, որ ձեր հետ պահմտոցի խաղամ , գալիս ե՞ս խաղանք,
– Այո,- պատասխանում է այլմոլորակայինը։
– Դե արի թաքնվենք,
-Արի ,
Այլմոլորակայինը թաքնվեց աստղի հետևում, իսկ ես՝ լուսնի վրա։
Եթե եսմի օր լինեի տիեզերում, այլմոլորակների համար Երկիր մոլորակից պիցցա կտանեի։ Այն արևի վրա կտաքացնեինք և միասին կուտեինք։
Արև․ հորինուկներ

Աննա Մկրտումյան․ «Արևը և անձրևը»
Ռոզի Հակոբյան «Արևը և աղջիկը»
Աիդա Սարգսյան․ «Արևը և անձրևը»
Եվա Մարտիրոսյան «Արևը և անձրևը
Անի Բարսեղյան «Արևն ու լուսինը»
Նարեկ Մնացականյան «Արևն ու անձրևը»
Համբարձումյան Դավիթ «Արևը և ծառը»
Читать далее «Արև․ հորինուկներ»Լուսին․ տեղեկություններ սովորողներից
Արև, լուսին աստղ․ լեգենդներ
Արև
Արևը մի պատանի է` գեղեցիկ, վառվռուն մազերով: Ապրում է հոր հետ՝ կապույտ մարմարե շքեղ պալատում: Լողավազանը Վանա ծովն է: Օրվա շրջապտույտից հոգնած՝ մտնում է Վան, մաքրվում, իջնում ծովի հատակն ու քնում փրփուրե անկողնում: Երբ արթնանում է ու դուրս գալիս ծովից, իր սաստիկ ջերմությամբ երկիրը կարող է մոխիր դարձնել: Բայց դիմացն է ելնում մի վիթխարի թռչուն: Տարածում է թևերն ու փրկում երկիրը: Խանձվում են թռչնի թևերն, ու նա ծովն է ընկնում, որ հրաշագործ Վանը բուժի իրեն ու հաջորդ օրը ևս փրկի մարդկությունը: Արևը երկինք է բարձրանում առյուծի վրա, առյուծի թաթերում՝ հսկա մի թուր, որ անգին Արևին պաշտպանի քաջքերից: Երեկոյան Արևը հանգստանում է: Գեղեցիկ պատանի Արևն աշխարհում միայն մի տեղ է գտնում իր հանգիստը՝ մոր գրկում:
Читать далее «Արև, լուսին աստղ․ լեգենդներ»