«Խնկոյանանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․2 դասարանի սովորողները «Խուլի այծերը» հեքիաթը ընթերցելուց հետո ներկայացնում են հեքիաթի իրենց տարբերակը։
Նանե Պոզոյան
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը մնացին անտեր։Պառավը չէր գտնում իր տունն ու այծերին։ Երկար որոնելուց հետո պառավը մի տուն է գտնում և մտնում տուն,այնտեղ ամեն ինչ կարգին էր, բայց մարդ չէր ապրում։ Նա իր համար համեղ ապուր եփեց և կերավ։ Իսկ այծերին մի մարդ հանդիպեց և վերցրեց իրեն։ Արդեն գիշեր էր, պառավը պատրաստվում էր քնել, հանկարծ դուռը բացվեց, և անծանոթը այծեևով տուն մտամ։
Չիլինգարյան Միլանա
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը որոշեցին գնալ դաշտ արածելու։ Արտավարը նրանց տեսնելով քշեց ձեռքը ուղղված դեպի անտառ։ Երբ այծերը մտան անտառ, մի բու թռավ ծառից, թռչելով դեպի մոտակա գյուղը։
Այծերը վազեցին նրա հետևից եվ հասան մինչև գյուղ, որտեղ նրանց մաներ գալիս կորած պառավը։ Պառավը նրանց տեսավ եվ շատ ուրախացավ։
«Ուսումնական մառան» նախագիծը արդեն մի քանի տարի է՝ «Սեբասատացու օրեր» նախագծի կարևոր և գեղեցիկ նախագծային ուղղություններից մեկն է : Ամեն տարի սովորողները նույն ոգևորոությամբ են պատրաստվում համայնքային տոնին։ Պահպանելով գեղեցիկ ավանդույթները՝ այս տարի ևս սովորողների հետ պատրաստեցինք հայկական ավանդական քաղցր շարոց։ Առաջին օրը շարեցինք, պատրաստեցինք ընկուզները։ Հաջորդ օրը շարոցները թաթխեցինք քացր շփոթի մեջ։ Սովորողների հրճվանքն ու ոգևորությունը՝ տեսանյութում։