Рубрика: Ուսումնական նյութեր

Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2021-2022 ուսումնական տարի

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են.

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։ 1-3-րդ դասարանների ուս պլանի համաձայն շաբաթական 2 դասաժամ՝խմբում առավելագույնը 12-22 սովորող։ Դասի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Читать далее «Բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն»
Рубрика: Նանե Թորոսյան, Ուսումնական նյութեր

Աշխատանքային փաթեթ․ Նանե Թորոսյանի համար

Աշխատանքների ընթացքը տեսանկարահանել, տեղադրել թեր Youtube-յան ալիքում և հղումն ուղարկել anohanyan@mskh.am, rwzikyan@mskh.am էլեկտրոնային հասցեներին,

Բնաձայների ճանաչում և տարբերակում։ Անհարժեշտ է հետևյալ կենդանիների նկարները ունենալ ձեռքում, միացնել ձայնագրությունները և հրահանգել, որպեսզի երեխան ցույց տա այն կենդանուն ում ձայնը լսում է։ Սկսեք պարզից և աստիճանաբար բարդացրեք, սկզբում սովորեք 1-2 հատ, այնուհետև մյուսները։

Շունը հաչում է։

Կատուն մլավում է։

Կովը բառաչում է։