
Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1, 2․3 և 3․3 դասարանի սովորողները աշնանային հեքիաթում էին հայտնվել։ Օրը մեկնարկեցինք աշնանային ընթերցումներով, երգ ու պարով։ Սովորողները քայլարշավով անցան գրեթե ողջ անտառապարկով, տեսան բազմաթիվ ծառեր, թփեր, դիտարկեցին աշնանային փոփոխությունները: Ամփոփեցինք «Ուսումնական աշուն» նախագիծը։ Ավելին՝ տեսանյութում։