Рубрика: Ամսիկ 2022–2023

«Փետրվարիկ»․ «Թումանյանական մեդիաայբբենարան»

«Փետրվարիկ» ստուգատեսային ամիսն ամփոփեցինք թումանյանական մեդիաայբենարանով։ Սովորողները Paint ուսումնական գործիքով նկարեցին թումանյանական հեքաթի հերիոսներին ու մուտքագրեցին իրենց ծանոթ բառերը։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Ուսումնական նյութեր

Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ

Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ։

Վայրը՝ Կրաթահամալիրի տեխնոպարկ

Պատասծանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Արման Ենգիբարյան

Իրականացման ընթացքը՝ Մարտ 6-9

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 -6 տարեկաններ

Խորհրդատու մասնագետ՝ Արման Ենգիբարյան

Նպատակը՝

Читать далее «Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ»
Рубрика: Ուսումնական նյութեր

«Ձոն» տեխնոլոգիական դտուգատես 2023

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունաներկեր, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին։

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բաց արվեստանոց

Читать далее ««Ձոն» տեխնոլոգիական դտուգատես 2023»
Рубрика: Ուսումնական նյութեր

Բառթխիկ-տառթխիկ

Քաղցրահամ բառերի մեկնարը տրված է։

5-6 տարեկանները խոհանոցային գործունեության ընթացքում, պատրաստեցին իրենց ծանոթ տառերը։ Թխված քացրահամ տառերը համախմբելով, ստացան և կարդացին իրենց ծանոթ բառերը։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Ուսումնական նյութեր

Մարտի ընթերցարան

Ա․Խնկոյան «Ծիածան»

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտվեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Ղ․Աղայան «Խխունջ »

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Լուսին, լուսին, լուսերես /Խնկո Ապեր/

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Ղ․Աղայան «Մանուշակ»

 Ասա՛ ինձ, մանուշա՛կ,
Ինչու՞ ես այդպես շուտ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
— Ես չունեմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատի,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Գարուն

Աթաբեկ Խնկոյան

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Շոկոլադե ճանապարհը /Ջաննի Ռոդարի /

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

 

Читать далее «Մարտի ընթերցարան»
Рубрика: Ուսումնական նյութեր

Բարեկենդանի ծես

Վաղ առավոտից Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների խմբում բարեկենդանյան տրամադրություն էր՝ խինդ, ծիծաղ։ Մինչ ծեսը սկսելը հետաքրքիր և զվարճալի հանդերձանք ունեցանք։ Ծեսն ընթացավ ընկեր Արեմնուհու վագակցությամբ, ծիսական երգերով, կատակերգերով և ազգային խաղերով։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Աշխատանքային նախագիծ 2022–2023

Աշխատանքային նախագիծ 20․02- 24․02

Փտրվարյան նախագծեր՝

Շաբաթվա Բանաստեղծություն՝ Հ․Թումանյան «Էս էն է», «Շունը»

Շաբաթվա Հեքիաթ՝ Հ․Թումանյան «Բարեկենդանը»

Էլեկտրոնային խաղեր`

Գուշակի’ր բաց թողնված թիվը

Տանգրամներ

էլեկտրոնային աշխատանքներ 12, 3, 4, 5, 6, 7, 8

Բանավոր համրանք մինչև 10-ը, 20-ը՝ առաջ ու հետ

Որքանով ավելի, որքանով պակաս,Վերև, ներքև, առաջ, հետ,Հաշվել 1-10

Խմբավորում 1234

Ո՞րն է ավելորդը 1, 23, 4, 56

Փետրվարի 20, երկուշաբթի

Читать далее «Աշխատանքային նախագիծ 20․02- 24․02»
Рубрика: Ուսումնական նյութեր

Հ․Թումանյան «Իրիկունը» տեխնոլոգիական աշխատանք

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանները տեխնոլոգիական գործունության ընթացքում ծեփեցին Հ․Թումանյանի «Իրիկունը» ստեղծագործությունը և բերանացի ներկայացրեցին։

Рубрика: Ուս․ճամփորդություններ

Ձմեռային արկածներ Ջրվեժի արգելոցում

Ամենասպասված ճամփորդություններից մեկը՝ ձմեռային խաղերով դեպի Ջրվեժի անտառապարկն էր։ Հասնելուն պես սկսեցինք ձմեռային խաղերը, ձյունաթաթախ սովորողները մի լավ սահեցին, վազեցին։ Ավելին՝ տեսանյութում