Рубрика: Ուսումնական նյութեր

Ուսումնական ագարակում

Հյուսիսային դպրոց պարտեզի 5.6 տարեկանները Ուսումնական ագարակում էին։ Առավոտյան քայլքով հասանք ագարակ, որտեղ մեզ դիմավորեց սովորողների սիրելի ձիուկներից մեկը՝ Խզբզը։ Տիար Բլեյանը սովորողներին պատմեց Խզբզ ձիու անվան պատմության, Ուսումնական ագարակի ստեղծման մասին։ Ուսումնական ագարակում օրն ավարտեցինք ձիավարությամբ, իսկ սովորողները որպես շնորհակալություն ձիուկների համար բերել էին համեղ բանջարեղեններ և մրգեր։

Оставьте комментарий