Рубрика: 2023-2024 ուս․նախագծեր

Կոմիտասյան օրեր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ըստ ուսումնական տոնացույցի, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է Կոմիտասյան օրեր նախագիծը:

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Մասնակիցներ՝2․3 դասարանի սսովորողներ, ծնողներ

Խնդիրները՝

  • Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ Կաքավիկ, Ձիուկ, Հոյ Նազան, Սոնա Յար, Այբ-բեն-գիմ, Լորիկ, Եղնիկ
  • Կարդալ, հասկանալ, բերանացի անել նոր երգերի տեքստերը. Կռունկ ծափ տուր ու թռի, Սար-սար, Հոպ, թռի
  • Կարդալ, լսել Կոմիտասի մասին
  • Ունկնդրել երաժշտություն՝  6 պար, 7 երգ
  • Նկարել երաժշտության ներքո
  • «Բարձունքի նվաճում» ճամփորդության ընթացքում տարածել Կոմիտաս

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Կարաոկեներ

Երգերի խոսքեր, կատարումներ

Ստեղծագործություններ՝ Ձայնադարան

Ամփոփումը՝ դասարանական բլոգում,ենթակայքում,կայքում։

Оставьте комментарий