Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Ճամփորդություն դեպի Մաշտոցներ

Ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով) և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնք կազմվում են ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի պահանջների:

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 4

Վայր՝ Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճՄաշտոցներ

նմ

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Դասարան՝ 2.1,2.2,2.3

Նպատակներ՝ 

  • Ճանաչողական, հայրենագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ստեղծագործական երևակայության, բանավոր, գրավոր խոսքի զարգացում,
  • բարձունքի հաղթահարում,
  • շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթի ձևավորում,
  • քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտությունների ձևավորում, զարգացում,
  • ընկերային հարաբերությունների, պատասխանատվության զգացումի ձևավորում, զարգացում,
  • համագործակցություն,
  • այլ

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում համացանցի օգնությամբ։
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ։
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Սովորողների ֆիզիկական և մտավոր հմտությունների զարգացում քայլքով, բանավոր խոսքով, պատումներով, հարցուպատասխանով։
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն. միջավայրի խնամք, պահպանություն։
  • Ընկերային հարաբերությունների, պատասխանատվության ձևավորում իրար օգնելով,
  • Բարձունքի հաղթահարում՝ միասնական քայլքով,
  • Համագործակցելով՝ կրթական  ծրագրի տարածում,
  • Տպավորությունների մասին ներկայացում բլոգում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով:
  • Այլ:

Ընթացք

Նախապատրաստական փուլ

  •  Սևանի, Մաշտոցների մասին տեղեկությունների հավաքագրում․քարտեզներ, տեղեկություններ, այլ հրապարակումներ անհատական բլոգներում,
  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում,
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն,
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին,
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում,
  • ուսումնական ֆիլմերի դիտում,
  • այլ:

Մեկնում՝ 10:00

Ժամանում` 16:00

Երթուղի՝

Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան

Առաջին կանգառ՝

  • Հրազդան գետի ավազան
  • Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
  • Սևանի հանրային լողափ

Հեռավորություն` 63 կմ

Տևողություն՝  1ժամ

Քարտեզագրում՝

Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան,Ազնիվ Մանուկյան

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • Յուղամատիտ
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
  • Արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց
  • Լողի պարագաներ (լողազգեստ, լողաթափ,սրբիչ, ռետինե գլխարկ)

Ամփոփումը՝ սովորողի անհատական բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Оставьте комментарий