Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Անկախության տոնը բարձունքին` Թեղենյաց վանք

Վայրը՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղից հյուսիս արևելք՝ դեպի Թեղենյաց վանք
Մեկնում՝ սեպտեմբերի 22-ին Հյուսիսային դպրոցից, ժամը` 10:00

Վերադարձ՝ ժամը 15:30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1, 2.2, 2.3 դասարաններ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան,Ազնիվ Մանուկյան

Ճանապարհի քարտեզ

Ճանապարհի տևողությունը՝ 1ժամ

Նպատակ՝

  • Բարձունքի հաղթահարում-քայլք
  • Անկախության տոնը ՝ բարձունքից
  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում, զարգացում
  • Սովորողների ֆիզիկական և մտավոր հմտությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն։

Գործողությունների նկարագրություն՝

Սովորողները՝

  • Տեղեկություններ են հավաքում վայրի, բարձունքի, ճանապարհի, շրջակա միջավայրի մասին
  • Կատարում են հաշվարկ, քանի կիլոմետր գնացինք, որքան ժամանակում հաղթահարեցինք քայլքը…

Ուսումնասիրման ենթակա վայրեր՝

Ճամփորդական ուղեցույց 

Երաժշտական կատարումներ 

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Հարմար ուսապարկ
  • Բրդուճներ, միրգ, քաղցրավենիք
  • Ջուր` անհատական շշով, թերմոսով
  • Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, հարմարավետ կոշիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Աղբի տոպրակներ, ձեռնոց
  • Լուսանկարչական սարք

Ակնկալվող արդյունքները՝

  • Բարձունքի հաղթահարում
  • Տեղանքի խնամք, մաքրման աշխատանքներ

Оставьте комментарий