Рубрика: Հովհաննիսյան Էվա, Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի, Մանուկ Բադալյան, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Բարսեղյան Նարեկ, Իսկանդարյան Սարգիս, Խուրշուդյան Արաքսի

Ճամփորդապատում․ Թեղենյաց վանք

Մենք գնացել էինք գյուղ, այնտեղ կար գետ և տեսանք ձի։ Հետո բարձրացանք սար, ճանապարհը շատ երկար էր։ Նստեցինք խոտերին ու հաց կերանք։ Վանքում երգեցինք, նկարվեցինք, ծառերի մոտ գնացինք։ Ես ուրախ էի, որ իմ ընկերների հետ գնացի ճամփորդության ու որ ընկեր Լիանայի հետ էինք։

Արաքսի Խուրշուդյան

Անկախության օրվա կապակցությամբ մեր դպրոցը կազմակերպել էր ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք: Տեղ հասնելուն պես, ես և ընկերներս ոտքով և մեր ուսապարկերով հաղթահարեցինք դժվար ու քարքարոտ ճանապարհը, որը մեզ տանում էր հին ու ավերված վանք.: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի կենդանիներին, նստեցինք աղբյուրի մոտ և օգտվեցինք մեր օրապահիկներից: ՈՒսուցիչը մեզ պատմեց, որ վանքը վնասվել է ավերիչ երկրաշարժի պատճառով: Վանքի ներսում երգեցինք մեր ազգային երգերը: ՈՒսուցիչը ասաց, որ վանքը չի գործում , այստեղ եկեղեցական արարողությոններ չի արվում: Վանքում ընկերներով ունեցանք գեղեցիկ լուսանկարներ: Շնորհակալ եմ հետաքրքիր օր անցկացնելու համար:

Էվա Հովհաննիսյան

Ես շատ էի սպասում այդ օրվան 22․09․2023թ․,այդ օրը մենք գնացինք ճանփորդության։ Առավոտյան ժամը 9։00-ին մենք ավտոբուսով գնացինք հեռու մի գյուղ,հետո ավտոբուսից դուրս եկանք ու երկար գնացինք ուղիղ դեպի հարթավայր, որտեղ մենք ուսապարկերից հանեցինք շորերը, փռեցինք խոտերի վրա և նստեցինք հանգստանալու ,մի քիչ հանգաստացանք, հաց կերանք։Հետո բարձրացանք հասանք աղբյուրին,ջուր խմեցինք,շշերը ջուր լցրեցինք ու բարձրացանք հասանք քանդված եկեղեցուն,եկեղեցին քանդվել է երկրաշարժից։ Եկեղեցում նկարվեցինք ու իջանք ներքև, նստեցինք ավտոբուս և եկանք  դպրոց։ Ճանփորդությունը ինձ շատ դուր եկավ, շատ լավ անցավ։

Ռուդիկ Մովսիսյան

Ես Նարեկն եմ, 6 սարեկան սիրում եմ ճամփորդել:
Ընկեր Լիանան մեզ տարել էր ճամփորդության, բարձունք հաղթահարելու և այն
մեզ հաջողվեց: Շատ հետաքրքիր անցավ, այնտեղ տեսել եմ ծառեր, եկեղեցի,
խաչքարեր, հեռվում տեսել եմ սար:

Նարեկ Բարսեղյան

Մենք գնացել էինք սար: Սարի ամենավերևում կար մի եկեղեցի: Եկեղեցու ներսում մենք երգեցինք «Այբ Բեմ Գիմ»-ը, «Մանուկների Հայր մերը»:Երբ դուրս եկանք եկեղեցուց մեր դասատուներից մեկը պատմեց, թե այն ինչ հին է և այնտեղ մենք նկատեցինք քարերից մի փոքրիկ լաբիրինթ: Ճանապարհին շատ կենդանիներ կային, ցուլեր, կովեր, նույնիսկ փոքրիկ օձ տեսա:Եկեղեցու մոտ կար նաև մի հին ցայտաղբյուր: Մարդիկ ցայտաղբյուրից ջուր էին վերցնում:Ճանապարհին տեսանք մի այգի, որտեղ այլ դպրոցականներ նստած ժամանակ էին անցկացնում: Այնտեղ սեղաններն ու աթոռները պատրաստված էին փայտից, սակայն մենք նախընտրեցինք նստել խոտերին և մի լավ ժամանակ անցկացնել մեր խմբով: Քանի որ մենք չէինք եկել միայն մեր ժամանակը վայելելու այլ նաև նրա համար որ հասկանանք, թե բնությունը ինչ

Աննա Մխիթարյան

Բարև, ես Սարգիսն եմ Իսկանդարյան, 2րդ դասարան։ Անկախության տոնին գնացել էի բարձրունք հաղթահարելու։ Իմ դասարանցիների հետ շատ սոված էինք, նախաճաշեցինք, ու մեծ կոտոշներով ցուլ տեսա, ես էլ կարմիր գրխարկով եմ, բայց լավ պրծա կով էր։ Մի տղա ասեց մարդու ոսկոռներ մնացել են եկեղեցիում, ուսուցիչը ասեց չկան։ Խաչքարեր կար, շատ սիրուն խոտեր, Մարկը քարերը վերցրել ու ասում էր որ ոչ մեկին չի տա, ես էլ հարմար փայտեր էի գտել կորցրեցի ճամփորդությունը դուրս եկավ, կուզեի էլի մնաինք։

Սարգիս Իսկանդարյան

Ուրբաթ օրը դասարանով գնացել էինք ճամփորդության։ Արշավի ամենալավ պահը այն էր, երբ մյուս ուսուցիչները արդեն գագաթում էին, իսկ ետնապահը շատ հետ էր և մենք մնացինք մենակ։ Մենք շատ բարձր բարձրության վրա էինք։ Ավերակ եկեղեցու մոտ շատ ցլեր կային։ Եկեղեցում սենյակները այնքան քանդված էին, որ երկու սենյակների պատը այնպես քանդված էր, որ կարելի էր բարձրանալ պատին ու անվնաս հայտնվել կողքի սենիակում։ Հետո զրուցելով վերադարձանք դպրոց ։

Մանուկ Բադալյան

Оставьте комментарий