Рубрика: Ուսումնական նյութեր

Հոկտեմբեր ամսվա բնագիտական փորձեր

Փորձ 1
Անհրաժեշտ նյութեր՝ ջուր, 2 բաժակ, անձեռոցիկ, գունանյութ:
Վերցրո՛ւ 2 բաժակ, բաժակները դիր իրար կողքի, ջուրը գունավորիր, մի բաժակի մեջ լցրու գունավորված ջուրը, մյուս բաժակը թող դատարկ: Ջրով բաժակի մեջ իջեցրու անձեռոցիկ։ Անձեռոցիկի մյուս ծայրը դիր մյուս բաժակի մեջ: Մի քանի ժամ պետք է սպասես:  Ի՞նչ կատարվեց։

Փորձ 2

Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։

Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Բնագիտական փոձեր կարող ես առաջարկել նաև դու։

Оставьте комментарий