Рубрика: Հարեյան Արինա, Հովհաննիսյան Էվա, Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի, Մանուկ Բադալյան, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ, Իսկանդարյան Սարգիս, Խուրշուդյան Արաքսի

Ճամփորդապատում․ Խնձորի բերքահավաք Աշտարակում

Ռուդիկ Մովսիսյան

Մխիթարյան Աննա

Այս անգամ դասարանով գնացել էինք Աշտարակ բերքահավաքի։ Ճանապարհին մեծ եղեգներ տեսանք մի քիչ ջարդեցի և թուղթը հանեցի։ Սկզբում գնացինք մրգերի սառնարան, որտեղ 0°C էր ու մենակ խնձոր կար։ Հետո գնացինք այգի, որտեղ լիքը շարքերով խնձորի ծառեր կային։ Դույլերով խնձորը հավաքեցինք։ Երկու հատ փոքրիկ խնձոր դրեցի գրպանս։ Այգու համարյա ցամաքած առվակում մի փոքրիկ գորտլուկ գտանք, որը մի քիչ խաղաց և թռավ մոտակա ջրափոսը։ Փորձեցինք բռնել, բայց չստացվեց։ Խաղալով չնկատեցինքք, թե ոնց եկավ դպրոց վերադառնալու ժամը։ (Ինչո՞ւ հետ գալուց ավելի երկար տևեց քան գնալուց։)

Մանուկ Բադալյան

Մենք մի օր ճամփորդութոյան գնացինք քաղաք Աշտարակ: Սկզբում գնացել էինք խնձորի սառնաներ, որտեղ շատ ցուրտ էր, հետո գնացինք խնձորի այգի: Այնտեղ երբ որ մենք հաց էինք ուտում, խնձորի այգեպանը մեզ ուտելիք հյուրասրեց:

Վիկտորիա Ավանեսովա

Մենք գնացել էինք Ճամփորդության կանաչ խնձոր հավաքելու, ու տեսել ենք գորտ, մաման ասել էր գորտին բռնեի ու պաչեի որ արքայադուստր դառնա, բայց ես չուզեցի որովհետև ես արդեն ունեմ։ Կարմիր խնձորները ոնցվոր կախարդական լինենին, այնտեղ շատ գեղեցիկ և ուրախ էր։

Սարգիս Ինսկանդարյան

Ես այսօր ճամփորդել եմ Աշտարակի խնձորի այգի։ Այնտեղ մենք հավաքեցինք խնձորներ և ծանոթացանք թե ինչպես են պատրաստում գինի, չիր և մուրաբա։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Գագիկ Քոչինյան

Ես իմ ընկերների հետ գնացել էի խնձորի այգի։ Մենք օգնեցինք խնձորները ծառերից հավաքենք։ Ծառերի վրա շատ խնձորներ կային։ Խնձորները հավաքում էինք ամանների մեջ, հետո հաց կերանք։ Այնտեղ մեզ սովորացրեցին ինչպես պատրաստել խնձորի չիր։

Արաքսի Խուրշուդյան

Այսօր հոկտեմբերի 5-ին, հինգշաբթի առավոտյան , մեր դպրոցը կազմակերպեց հերթական ճամփորդությունը դեպի խնձորների այգի: Մենք այցելեցինք քաղաք Աշտարակ, այնտեղ մեզ դիմավորեցին, ,ծանոթացրեցին տեղանքին, օգնեցինք խնձորի հավաքման գործընթացին:Հյուրասիրեցին մեզ քաղցրահամ խնձորներ, ցույց տվեցին, թե ինչ պայմաններում է պահվում միրգը,, ինչպես են պատրաստում գինի, ինչպես տարբերել խնձորների տեսակները ըստ գույների:Ընդմիջեցինք, կերանք մեզ հետ վերցված ուտելիքները:Վերջում մեզ հետ բերեցինք որոշակի քանակությամբ խնձոր, որպեսզի ավելացնենք մեր չրերի և մուրաբաների տեսականին: Շնորհակալություն հագեցած օրվա համար:

Էվա Հովհաննսիյան

Оставьте комментарий