Рубрика: Հովհաննիսյան Էվա, Մանուկ Բադալյան, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Իսկանդարյան Սարգիս, Խուրշուդյան Արաքսի

Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Գեղցկուհին շոգում էր , ուզում էր մտներ լողավազան ու իր կախարդական փայտիկով էնպես արեց , որ լողավազանի կողքերը լույսեր վառվեցին, գունավոր լույսեր :

Վիկտորյա Ավանեսովա

«Կախարդական լողավազանը»

Երբ դպրոցում դասերը ավարտվեցին, մայրիկս խոստացավ ինձ լողավազան գն ել; Վաճառողուհին ասաց , որ այս լողավազանը կախարդական է: Այգում տեղադրեցինք և ես ցանկացա հովանալ ամառվա այս շոգից: Մտա լողավազան և անմիջապես հայտնվեցի ծովի հատակին,որտեղ բացվեց մի հիանալի տեսարան: Ծովը խաղաղ էր;Ինձ մոտեցան ջրահարսեր:Այնտեղ ապրում էր նաև դելֆինների ընտանիքը,որոնք շնաձկների պատճառով ստիպված լքել էին իրենց հարազատ ծովը:Հիացա ծովի հատակին փոքրիկ խեցգետիններով ,զանազան ջրիմուռներով; Թաց խճաքարերը փայլում էին, ինչպես թանկարժեք քարեր:Դելֆինների հետ մի փոքր զբոսնելուց հետո, հանկարծ լսեցի մայրիկիս ձայնը,որը ինձ էր կանչում:Ես շտապեցի դուրս գալ լողավազանից և պատմեցի այն, ինչ տեսել էի կախարդական լողավազանում:

Էվա Հովհաննիսյան

Կար֊չկար մի լողավազան կար։ Ով մտնում էր այնտեղ դառնում էր կապույտ ջրային մողես։ Իսկ երբ ավազանը դատարկվում էր, մողեսները դառնում էին կանաչ գորտեր։

Մանուկ Բադալյան

Լինում է չի լինում մի բալիկ, անունը Շմարգիս, որը որոշում է ընկերոջ՝ Գառնուլալաի հետ, լողավազանում լողալ: Ընկերը պատմում է , որ այս լողավազանը կախարդական է, և երբ լողալու ընթացքում ընկնող աստղ ես տեսնում, երազանքը իրականանում է։ Ընկերները ծիծաղում են և սկսում լողալ, և պատահմամբ աստղ է ընկնում։ Շմարգիսը որոշում է երազանք պահել, որ դառնա կապիկ, աստղը լսում է և որոշում է չընկնել՝ հետ գնալ։ Ընկերներտ մնում են զարմացած։

Սարգիս Իսկանդարյան

Մի կախարդական լողավազան կար։ Մարդիկ գնում էին լողանալու։ Մի օր լողավազանը սկսեց խոսել ու ասաց․ «ես կախարդական լողավազան եմ»։ Մարդիկ վախեցան ու դուրս վազեցին։ Իսկ լողավազանը բոլորին կանչեց․ «ես չէի ուզում ձեզ վախեցնել», բայց ոչ ոք չեկավ ու լողավազանը շատ տխրեց։ Մի փոքրիկ աղջիկ մոտեցավ, որ լողավազանը չտխրի ու ընկերացան։ Աղջիկը ամեն օր գալիս էր լողավազանի մոտ և լավ ժամանակ էին անցկացնում։

Արաքսի Խուրշուդյան

Կախարդական լողավազանում ապրում էին ջրահարսները և ոսկե ձկները, հաշտ և համերաշխ։Միասին վորսում էին ,խաղում։

Ռուդիկ Մովսիսյան

Оставьте комментарий