Рубрика: Ուսումնական աշուն 2023

Ուսումնական աշուն

Տևողությունը՝ հոկտեմբերի 23-27

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում:
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում:
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում:
  • Paint ծրագրի կիրառում:

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները

Իրականացման ժամանակահատվածը իր մեջ ներառում է սովորողների աշնանային արձակուրդը, որն էլ հնարավորություն է տալիս դիտարկումներ անելու, անհատական և ընտանեկան նախագծեր իրականացնելու։

Լեզվագործունեություն՝

  • Ստեղծիր աշնանային ֆոտոշարքեր «Իմ բակի աշունը» վերնագրով և փոքրիկ պատումներով նկարագրիր աշնան տրամադրությունն ու գույները
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում, լուսաբանում
  •  Հորինի՛ր հանելուկներ, պատմություններ աշնան և տերևների մասին։
  • Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր աշնանային բանաստեղծություններից մեկը՝

Կոմիտաս «Աշուն օր»

Հ․Թումանյան «Տերևաթափ»

Մաթեմատիկա՝

Կազմի՛ր խնդիրներ, աշնան ամիսների, օրերի, ժամերի, աշնան մրգերի, բանջարեղենների վերաբերյալ: Հորինածդ խնդիրները Paint նկարչական ծրագրով նկարի՛ր և մուտքագրի՛ր։

Տեխնոլոգիա՝

Տերևներով կոլաժներ պատրաստի՛ր, հետաքրքիր պատկերներ ստեղծի՛ր։

Երաժշտություն՝

Կատարի՛ր հոկտեմբեր ամսվա բնագիտական փորձը, նկարահանիր և ուղարկիր ինձ

Տեսանյութերն ուղարկել յութուբյան հղումով։

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո նախատեսվում է հրապարակել դասարանական բլոգում:

Оставьте комментарий