![](https://lianarozikyan.home.blog/wp-content/uploads/2022/11/314913745_807416720338771_6432588193487152495_n.jpg?w=840)
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2, 2․3 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան, Լուսինե Բարխուդարյան
Օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Տաթև Մարգարյան
Օրը՝ նոյեմբերի
Մեկնումը՝ 09:30, վերադարձը՝ 14:30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց
Նպատակը՝
- Աշնանային զբոսանք, քայլարշավ անտառապարկում
- Աշնանային նկարչական պլեներ, ֆոտո պլեներ
- «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում
- Աշնանային ընթերցումներ
- Թավալագլոր, տերևախաղ
Խնդիրները՝
- Շրջակա տարածքի խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- Թվային գործիքներից օգտվելու հմտությունների կիրառում
- Բանավոր խոսքի զարգացում՝ տեղանքն ուսումնասիրելու և տեսածը վերապատմելու կարողության ձևավորում (նկարագրել տեսածը՝ աշնանային բնության նկարագրություն, եղանակային փոփոխություն):
Նախապատրաստական փուլ
- Տեղեկություններ կարդալ անտառպարկի մասին
- Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
- Անդրադառնալ խմբով ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
- Անդրադառնալ ճամփորդության կանոններին
- Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին
Քայլարշավ անտառապարկում. Սովորողների հետ քայլում ենք անտառապարկում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Անհրաժեշտության դեպքում մաքրելու ենք շրջակա տարածքը, իրականացնելու ենք աշնանային ընթերցանություն, լուսանկարչական, նկարչական պլեներ: Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ՝ աշնանային կոլաժներ պատրաստելու համար:
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ալկոգել
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Բրդուճներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Հարմար, տաք հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ
- Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Ակնկալվող արդյունքները
Ունենալ աշնանային ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես, ճաաամփորդական պատոումներ դասարանական բլոգում։