Рубрика: Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ․ ամփոփում

«Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Рубрика: Դեկտեմբերյան նախագծեր 2023-2024

Դեկտեմբերյան նախագծեր

Рубрика: Դեկտեմբերյան նախագծեր 2023-2024

Ամանորի ծես

Ժամանակացույց` դեկտեմբերի 1-ից 20-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․ 3 դասարանի սովորողներ

ՆպատակըՍովորողներին մասնակից դարձնելով ամանորյա ծեսի նախապատրաստությանը, ներգրավելով խմբային հետազոտական աշխատանքներում,  ծանոթացնել հայկական և այլ երկրների ամանորի սովորույթներին։

Խնդիրները

  • Զարգացնել ստեղծագործական կարողությունները
  • Զարգացնել  PowerPoint ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել նամակներ գրելու կարողությունները
  • Ձևավորել անձնական էլ. փսոտով նամակներ ուղարկելու, նամակներին պատասխանելու կարողություններ
  • Զարգացնել  բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
  • Մասնակցել դասարանի, դպրոցի ձևավորման աշխատանքներին
  • Պատրաստել ամանորյա խաղալիքներ, զարդեր
  • Վերհիշել ամանորի մասին սովորած երգերը, սովորել նոր երգեր
  • Սովորել խաղիկներ Ամանորի թեմայով
Читать далее «Ամանորի ծես»
Рубрика: Ուսումնական նյութեր

Նոյեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն

Շաբաթվա աշխատանքային նախագիծ. 30.10-03.11.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ. 06-10.11․2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․ 14-17.11․2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․ 20-24․11․2023

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ․ 27.11-01.12.2023

Իրականացրած նախագծեր

Ուսումնական աշուն․ ամփոփում

Խնկոյանական օրեր

Թթուդրիկի ծես

Ուրբաթ-համերգ

Ցուցահանդես + դասարան համույթ

Համագործակցային նախագծեր՝

Читать далее «Նոյեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն»
Рубрика: Ուսումնական նյութեր

Պատրաստվում ենք Կաղանդին

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ

Ժամանակացույց`դեկտեմբերի 1-ից 25-ը:

Նպատակ՝

  • Մոռացված ավանդույթների վերհանում
  • Ազգային մշակույթի յուրացում
  • Ծիսական տարրերի ուսուցում
  • Տոնական խոհանոց, ընտանեկան հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Համագործակցություն Հասմիկ Մաթևոսյանի հետ

Խնդիրներ՝

  • Ծիսականացում
  • Ծեսի ուսումնասիրում և յուրացում
  • Ծիսական երգերի և պարերգերի յուրացում
  • Ուսումնական գործընթացի կազմակերպում, ծիսականացում՝ օգտագործելով արտաքին միջավայրը

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

  • Երգ
  • Պար

Արդյունք՝

Ծեսի վերաբերյալ ամբողջական պատկերացում, պարերգեր , ծիսական խաղերի կատարում, Կաղանդի ծառի պատրաստում

Читать далее «Պատրաստվում ենք Կաղանդին»
Рубрика: Ուսումնական նյութեր

Աշխատանքային նախագիծ. 27.11-01․12․2023

08։00-ից՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

Իրականացվող նախագիծ՝

Պատրաստվում ենք Կաղանդին

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Ուսումնական ռեսուրսներ`

Читать далее «Աշխատանքային նախագիծ. 27.11-01․12․2023»
Рубрика: Սեբաստացու օրեր

Հարիսայի համայնքային տոնախմբություն

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը» ամփոփեցինք համայնքային ամենամյա ծիսական տոնախմբությամբ:

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ Ուսումնական ժամերգությամբ, համայնքային տոնախմբությամբ:

Սբ․ Երրորդություն եկեղեցում Օրհնություն,ուս.ժամերգություն. Նունե Խաչիկօղլյանի անդրադարձը

Համայնքային տոնախմբություն. Նունե Խաչիկօղլյանի անդրադարձը

Հարիսային համայնքային տոն Հյուսիսային դպրոցում. Տաթև Մարգարյանի անդրադարձը

Սոնա Կարապետյանի ամփոփումը

Рубрика: Ուսումնական նյութեր

Ցուցահանդես + դասարան համույթ

«Սեբաստացու օրեր» նախագիծը ամփոփեցինք ցուցահանդես + դասարան համույթներկայացումով։ Սովորողները Վանի հայրիկի՝ Միքայել Ոսկանյանի նվագակցությամբ ներկյացան ազգային պարերգերով, որին հաջորդեց ցուցահանդեսը։ Սովորողները ներկայացրեցին իրենց անհատական աշխատանքերը։ Ավելի՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Рубрика: Դեկտեմբերյան նախագծեր 2023-2024

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Ներկայացումը՝  Սանտայի նվերները

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն

Օրը՝  դեկտեմբերի 19

Մեկնումը՝ Հյուսիսային դպրոցից, ժամը՝ 10:20

Վերադարձը՝  Հյուսիսային դպրոց

Читать далее «Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն»
Рубрика: Ընթերցարան

Ամանորյա մաղթանքներ

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս։


Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,

Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,

Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս

Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,

Ողորմություն արեք սիրով, ավետիս,

Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,

Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,

Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:

Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս։

Ձեր տուն մտնի հազար բարի,

Հաճար, ցորեն, կորեկ, գարի,

Լիքը խորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք` լիքը տնով: