Рубрика: Ընթերցարան

Ամանորյա մաղթանքներ

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս։


Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,

Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,

Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս

Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,

Ողորմություն արեք սիրով, ավետիս,

Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,

Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,

Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:

Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս։

Ձեր տուն մտնի հազար բարի,

Հաճար, ցորեն, կորեկ, գարի,

Լիքը խորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք` լիքը տնով:

Оставьте комментарий