Рубрика: Հաշվետվություն 2023-2024 ուս․տարի

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2023-2024 ուս․տարում աշխատել եմ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողների հետ։

Դասարանական բլոգը՝ այստեղ։

Սովորողների անհատական էջերը՝ այստեղ։

Առաջին ուսումնական շրջանը բավականին հագեցած և հետաքրքիր սկսեցինք։ 5 տարեկանների զարգացման ծրագիրը հաղթահարած, մեծ ոգևորությամբ մեկնարկեցինք 2-րդ ուսումնական տարին։ Ունեցանք որոշակի դժվարություններ և հաջողություններ։ Դժվարությունները նոր սովորողների միջավայրին հարմարվելով էր պայմանավորված, որը կարողացանք առաջին ամսում հաղթահարել և ավելի հեշտ անցանք հաջորդ երեք ամիսները։ Ուսումնական առաջին շրջանի ավարտին կարող եմ արձանագրել, որ կարողացել ենք ստեղծել դասարանական թիմ, որտեղ տիրում է միմյանց նկատմամբ հոգատարությունը, համերաշխությունն ու ընկերությունը, ինչն ինձ համար առավել կարևոր է։  Առաջին սումնական շրջանում նախատեսված ծրագիրը միմյանց օգնելով, ոգևորելով  սովորողներս հասցրել են յուրացնել։

Читать далее «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում»