Рубрика: Հաշվետվություն 2023-2024 ուս․տարի

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2023-2024 ուս․տարում աշխատել եմ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողների հետ։

Դասարանական բլոգը՝ այստեղ։

Սովորողների անհատական էջերը՝ այստեղ։

Առաջին ուսումնական շրջանը բավականին հագեցած և հետաքրքիր սկսեցինք։ 5 տարեկանների զարգացման ծրագիրը հաղթահարած, մեծ ոգևորությամբ մեկնարկեցինք 2-րդ ուսումնական տարին։ Ունեցանք որոշակի դժվարություններ և հաջողություններ։ Դժվարությունները նոր սովորողների միջավայրին հարմարվելով էր պայմանավորված, որը կարողացանք առաջին ամսում հաղթահարել և ավելի հեշտ անցանք հաջորդ երեք ամիսները։ Ուսումնական առաջին շրջանի ավարտին կարող եմ արձանագրել, որ կարողացել ենք ստեղծել դասարանական թիմ, որտեղ տիրում է միմյանց նկատմամբ հոգատարությունը, համերաշխությունն ու ընկերությունը, ինչն ինձ համար առավել կարևոր է։  Առաջին սումնական շրջանում նախատեսված ծրագիրը միմյանց օգնելով, ոգևորելով  սովորողներս հասցրել են յուրացնել։

 Որպես ուսումնկանան նորույթ կառանձնացնեմ Ուրբաթ համերգիմասնակցությունը։ Սովորողներն առաջին անգամ ներկայացան Մարմարյա սրահում։ Ներկացանք ազգային պարերգերով, որի ընթացքում նվագակցում էր սովորողներից Վանի հայրկը՝ Միքայել Ոսկանյանը։

Ուսումնական տարվա ընթացքում իրականացված բոլոր նախագծերը հաջողված են եղել։ Սովորողները  մեծ սիրով և ոգևորությամբ են մասնակցել ուսումնական օրացույցով նախատեսված ուսումնական նախագծերին, կրթահամալիրի ծեսերին։ Տարվա ընթացքում ունեցել են մի շարք համագործակցային նախագծեր, որոնցից հատկապես կառանձնացնեմ Անհատական էկո պայուսակների ստեղծումն ու ձևավորումը։ Նախագծի ընթացքում սովորողներն իրենք ձևեցին, կարեցին և ձևաորեցին իրենց էկո պայուսակները։

Հաշվետվություններն ըստ ամիսների՝

Իրականացված նախագծեր և արդյունքներ՝

«Ես» ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծ

Գիտելիքի օրը Զատիկյանի այգում

Լողափնյա աշուն

Կոմիտասյան օրեր

«Ուսումնական մառան» ուսումնական նախագիծ

Այցելություն ուսումնական Ագարակ

Սեբաստացու օրեր

Թթուդրիկի ծես

Խնկոյանական օրեր

Ուրբաթ-համերգ

Ցուցահանդես + դասարան համույթ

Ամանորի ծես․ ուսումնական նախագիծ

Պատրաստվում ենք Կաղանդին

Ուսումնական ճամփորդութուններ և ամփոփումներ՝

«Բարձունքի հաղթահարում․  Թեղենյաց վանք» նախագծի շրջանակում հաղթահարեցինք Թեղենյաց վանքի բարձունքը

Ուսումնական մառան նախագծի շրջանակում Աշնանային բերքահավաք․ աշնանային բերքահավաք իրականացրեցինք Աշտարակքաղաքում

«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում ճամփորդություն ունեցանք դեպի Ջրվեժ արգելոց, որտեղ ամփոփեցինք «Ուսումնական աշուն» նախագիծը։

Դիտեցինք «Սանտայի հյուրերը» ամանորյա ուրախ երաժշտական ներկայացումը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։

Համագործակցային նախագծեր՝

«Ուսումնական մառան» Սրբուհի Ներսիսյան և ընկերներ

Էկո պայուսակներ․ համագործակցային նախագիծ

Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ․ Կավե կրծքազարդերի ստեղծում

Оставьте комментарий