Ձմեռային ազգագրական փառատոնը այն լավագույն շրջանն է, որի ընթացքում սովորողները հասցնում են, սիրել ու յուրացնել ազգայինը, ծանոթանալ ազգային գույներին ու ճաշակին։
Փառատոնային ուղղություններից մեկը Տիկնիկագործությունն էր։ Ինքս տիրապետելով այդ հմտությանը ճամբարականներիս հետ պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ, ոգևորությունը շատ մեծ էր։ Ունեցանք մի շարք համագործակցություններ, որի ընթացքում արդեն հմուտ տիկնիկագործ ճամբարականները իրենց հմտությունները փոխանցեցին մյուս ճամբարականներին։
Ջա՜ն, Ղափամայի ծեսն է , դդմատոնի համեղ ավարտն է, ամբողջ դպրոցում համով-հոտով ղափամայի բույրն էր։ Ամբողջ խմբով մեծ ոգևորությամբ և սիրով պատրաստեցինք և համտեսեցինք ղափաման։
«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի շրջանակում շարունակում ենք ուսումնասիրել և գնալ գորգագործության հետքերով։ Այս անգամ աշխատարանը «Արցախ կարպետ» ձեռագործ գորգերի արտադրամասն էր։ Մինչ աշխատանքի անցելը, ծանոթացանք աշխատանքային գործիքներին, քարտեզներին՝ որով ուղղորդվում են գորգագործները գորգ գործելիս։ Հնարավություն ունեցանք տեսնելու արցախյան գորգեր, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են՝ չկրկնվող։ Աշխատանքի ընթացքը՝ տեսանյութում