Рубрика: Ուսումնական նյութեր

Պատրաստվում ենք Կաղանդին․ Ծիսական տարեգաթա

Ավանդույթներին հավատարիմ մնալով, 2․3 դասարանաի սովորողները պատրաստեցին ծիսական տարեգաթա և Ասիլ-Վասիլներ։

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ կամ այլ հատիկեղեն : Եվ եթե հացը թխելու ժամանակ ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում, ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով:

Գալիք տարվա մեր դասարանի հաջողակը Վանն է։

Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝  հունվարի 11
Մեկնումը՝ 10:00
Ժամանումը՝ 13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան

Читать далее «Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն»
Рубрика: Հունվարյան ճամբար 2024

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

Հյուսիսային դպրոց-պարտեզի բնագիտատեխնիկական ստուգատես, 2024թ․

Կազմակերպիչը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ

Համակարգող՝ Անժելա Բլեյան (anjelableyan@mskh.am)

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

Տևողությունը՝ հունվարի 8-28-ը

Читать далее «Բնագիտատեխնիկական ստուգատես 2024»