Рубрика: Հունվարյան ճամբար 2024, Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Ձմեռային խաղերը Ջրվեժի արգելոցում

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2․1, 2․3 ջոկատներ
Օրը ՝ հունվարի  22
Ժամը՝ 11։00-12։00

Մեկնում՝ 10։15

Վերադարձ՝ 12։45
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝ հղումով

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Կարինե Մամիկոնյան

Օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Ընթացքը.

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
  • հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
  • ձնագնդի խաղալ
  • սահնակներով սահել

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք, թեյ

Ամփոփումը՝ դասարանական բլոգում

Оставьте комментарий