Рубрика: Ազգագրության փառատոն 2024

Ձմեռային ազգագրության փառատոն 2024

Ձմեռային ազգագրական փառատոնը այն լավագույն շրջանն է, որի ընթացքում սովորողները հասցնում են, սիրել ու յուրացնել ազգայինը, ծանոթանալ ազգային գույներին ու ճաշակին։ 

Հունվարի 8-ից մեկնարկեց «Ձմեռային ազգագրական փառատոն 2024»-ը։ Կրտսեր դպրոցում փառատոնային հիմնական ուղղություններն էին՝

«Հայկական զարդանախշերն ու գորգերը» նախագծի մեկնարկը տեղեկատվական նյութերի որոնումներով էր, որի արդյունքում սովորողները օգտագործելով իրենց մեդիահմտությունները Paint նկարչական գործիքով նկարեցին իրենց պատկերացրած ազգային նախշերով, հայկական գույներով գորգեր։ Նախագծի ընթացքում համագործակցություն ունեցանք Հասմիկ Գրիգորյանի հետ։ Սովորողները ծանոթացան կարպետագործությանը և ստեղծեցին իրենց անհատական փոքրիկ կարպետները։ Նախագծի ընթացքում ունեցանք նաև ուսումնա-ճանաչողական ճամփորդություն, համագործակցեցինք «Արցախ կարպետ» ձեռագործ գորգերի արտադրամասի հետ։ Ճամփորդության ամփոփումը՝ այստեղ։

Փառատոնային ուղղություններից մեկը Տիկնիկագործությունն էր։ Ինքս տիրապետելով այդ հմտությանը ճամբարականներիս հետ պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ, ոգևորությունը շատ մեծ էր։ Ունեցանք մի շարք համագործակցություններ, որի ընթացքում արդեն հմուտ տիկնիկագործ ճամբարականները իրենց հմտությունները փոխանցեցին մյուս ճամբարականներին։

Համագործակցություն 1․1 ջոկատի ճամբարականների հետ

Համագործակցություն 1․2 ջոկատի ճամբարականների հետ

Համագործակցություն 2․1 ջոկատի ճամբարականների հետ

«Ազգագրական փառատոն 2024»-ի շրջանակում բացի փառատոնային հիմնական ուղղություններից իրականացրել ենք նաև՝

Ազգային խաղեր․ համագործակցություն 1․1 ջոկատի ճամբարականների հետ

Ազգային խաղեր․ համագործակցություն 1․2 ջոկատի ճամբարականների հետ

«Ազգային փողային գործիքներ» թեմայով աշխատարան երաժիշտ Հայկ Մարտիրոսյանի հետ։

Ազգային խոհանոց՝ Ղափամայի ծես

Читать далее «Ձմեռային ազգագրության փառատոն 2024»
Рубрика: Ազգագրական փառատոն 2024, Դդմածես 2024

Ղափամայի ծես

Ջա՜ն, Ղափամայի ծեսն է , դդմատոնի համեղ ավարտն է, ամբողջ դպրոցում համով-հոտով ղափամայի բույրն էր։ Ամբողջ խմբով մեծ ոգևորությամբ և սիրով պատրաստեցինք և համտեսեցինք ղափաման։

Рубрика: Հաշվետվություն 2023-2024 ուս․տարի, Հունվարյան ճամբար 2024

Հունվար ամսվա գործունեության հաշվետվություն

Ախատանքային նախագիծ՝ 08․01-12․01

Աշխատանքային նախագիծ՝ 15․01-19․01

Աշխատանքային նախագիծ՝ 22․01-26․01

Իրականացրած նախագծեր․

Ուսումնական ձմեռ․ամփոփում

Համագործակցային նախագծեր․

Ազգային խաղեր համագործակցություն 1․1 ջոկատի ճամբարականների հետ

Читать далее «Հունվար ամսվա գործունեության հաշվետվություն»
Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հունվարյան ճամբար 2024, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ, Դդմածես 2024, Իսկանդարյան Սարգիս

Դդմային հանելուկներ

Դդմածեսի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 ջոկատի ճամբարականները հանելուկներ են հորինել դդմի մասին։